ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի համար շատ հարմար կլիներ Պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանին տեսնելը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Վիգեն Սարգսյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ կարծիք ունի Պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանի հնարավոր թեկնածության մասին:
«Նոր կառավարություն ձևավորելը շատ ծանր պատասխանատվություն է: Կարծում եմ, որ մի քանի օրից, ինչպես Սահմանադրությամբ նախատեսված է, բոլոր թեկնածուների, նախարարների նշանակումների մասին կլսեք: Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանին, ապա նրա հետ մենք երկար ճանապարհ ենք անցել, ավելի քան 19 տարի ծանոթ ենք: Նա Պաշտպանության նախարարությունը շատ լավ գիտի, ինքն այստեղ ծառայել է, երկար ճանապարհ է անցել, ունի փորձ, գիտելիքներ: Անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ Պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանին տեսնելը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, այդ դեպքում Դավիթ Տոնոյանը նաև համեմատելու հնարավորություն կունենա, կկարողանա լիարժեք գնահատել վերջին մեկ ու կես տարվա արված աշխատանքը, արդյունավետությունը:
«Միևնույն ժամանակ, ես նշել եմ, որ նախարարը դա վարձու աշխատող չէ, անկախ նրանից նախարարը կուսակցական է, թե ոչ, նա քաղաքական թիմի անդամ է: Ճիշտն ասած մի փոքր զարմացած էի Դավիթ Տոնոյանի արձագանքից, որը եղավ Արարատ Միրզոյանի առաջարկից հետո, այնուամենայնիվ, դա նշանակում է՝ լինելով կառավարության կազմում, բաց թողնել դռները նման բանակցությունների համար: Ես անձամբ երբեք չեմ արել այդպես, դա համարում եմ ինձ համար տաբու, բայց դա նրա անձնական որոշումն է եղել»,-ասաց նա:
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03