Գերմանիայից հատուկ չվերթով հայրենիք են վերադարձել Վրաստանի 68 քաղաքացիներ, որոնք անօրինականորեն գտնվում Էին Եվրամիության մի քանի երկրների տարածքում: Այս մասին ասվում Է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում:
Վրաստանի քաղաքացիներին հայրենիք են ուղարկել վրացական կողմի հետ ձևակերպված «Առանց թույլտվության բնակվող անձանց հայրենադարձության մասին» համաձայնագրի հիման վրա: Ավիաչվերթը ծրագրվել Էր Վրաստանի ՆԳ նախարարության, Գերմանիայի դաշնային ոստիկանության եւ Եվրոպայի սահմանային ու առափնյա պահպանության գործակալության կոորդինացմամբ: Այդ քաղաքացիներին արտաքսել են Գերմանիայից, Շվեյցարիայից, Բելգիայից եւ Իսլանդիայից, քանի որ նրանք այլեւս չԷին բավարարում այդ երկրներում գտնվելու ռեժիմի պահանջներին:
Նախարարությունում նշել են, որ վերը նշված չվերթով հինգ մարդ վերադարձել Է իր ցանկությամբ:
«Վրաստանի ներքին գործերի նախարարությունն ակտիվորեն շարունակում Է գործընկեր երկրների հետ համագործակցել միգրացիայի հարցերի շուրջ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Վրաստանի իշխանությունները բազմիցս հորդորել են քաղաքացիներին՝ հարգել Եվրամիության երկրներում գտնվելու օրենքները, քանի որ դրանց խախտումը կարող Է սպառնալիքի տակ դնել առանց մուտքի արտոնագրի ռեժիմը։
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02