Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչ մի օրինական իրավունք չունի չեղարկելու Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը, քանի որ իրենք արդեն վճարել են զինատեսակի գնման համար։
Ինչպես հաղորդում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, Էրդողանը պնդել է, որ Թուրքիան՝ որպես ԱՄՆ-ի դաշնակից ու ռազմավարական գործընկեր, մշտապես կատարել է իր պարտավորություններն ու նույնն ակնկալում է ԱՄՆ-ից։
«Բարի եղեք`հարգե՛ք այն պայմանագիրը, որի տակ ստորագրել եք»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը, մեկնաբանելով ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում վարած քաղաքականությունը, նշել է, որ ԱՄՆ-ն այժմ կորցնում է տարածքում իր իսկական բարեկամներին։
«Այդ ահաբեկիչներին (Նկատի ունի Սիրիայի հյուսիսում կռվող քուրդ զինյալներին-tert.am) ո՞վ է զենք տալիս։ Նրանց անվճար զենք տվեցիք, այդ զենքը մեր դեմ օգտագործվեց։ ԱՄՆ-ն մի կողմ դրեց իր ռազմավարական գործընկերոջը՝ Թուրքիային։ Մենք էլ ասացինք՝ դե դուք ձեր ճանապարհով գնացեք, մենք՝ մեր»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ Թուրքիայի և ամերիկյան Lockheed Martin ընկերության միջև գործարքը կնքվել է 2017 թվականին։
Օրեր առաջ Թուրքիայի՝ միջազգային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Վոլքան Բոզքիրը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Անկարային սպառնացել է արգելափակել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների վաճառքը՝ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգ ձեռք բերելու դեպքում:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02