Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մայիսի 8-ին աշխատանքային այց է կատարել Հալե քաղաքում և մասնակցել գերմանա-հայկական ֆորումին, որի նպատակն է խթանել և ընդլայնել հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական կապերը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ֆորումի շրջանակներում Աշոտ Սմբատյանը հանդես եկավ ծավալուն զեկույցով Հալե քաղաքի «Էլիզաբեթ» գիմնազիայի ավագ դասարանների սաների առջև:
Իր զեկույցում դեսպանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին և վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: Աշոտ Սմբատյանը հանգամանալից ներկայացրեց հայաստանյան կրթական ոլորտի առանձնահատկությունները, Հայաստանում արտերկրի ուսանողների ուսանելու լայն հնարավորությունները:
Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Կարամբա Դիաբին, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարության պաշտոնյաներ, դպրոցի տնօրինությունը և մանկավարժական կոլեկտիվը:
Միջոցառման ավարտին Բունդեսթագի պատգամավոր Կարամբա Դիաբին և դեսպան Սմբատյանը ծաղկեպսակ զետեղեցին Հալե քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:
Տեղեկանք․ Հալե քաղաքի «Էլիզաբեթ» գիմնազիան երկարամյա համագործակցության փորձ ունի երևանյան դպրոցների հետ, որի շրջանակներում կազմակերպվում են փոխայցեր, աշակերտների փոխանակման ծրագրեր»:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44