ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների մայիսի 8-ի և 9-ի ամփոփագիրը:
մայիսի 8-ին, ժամը 16.00-ին, Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 հասցեի դիմաց «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի 32-ամյա ուղևորուհին երթևեկության ընթացքում դրոշն ավտոմեքենայի պատուհանից դուրս է հանել և ստացել մարմնական վնասվածք:
Մայիսի 9-ին քաղաքացուհին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 8-ին, ժամը 2.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 58 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 8-ին, ժամը 15.00-ին, Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ և «Հայասա» մակնիշի մոտոցիկլետ:
Մոտոցիկլետի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 8-ին, ժամը 18.30-ին, Երևանի Սախարովի հրապարակում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա տղամարդու և թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը` հեռացել է:
Վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 8-ին, ժամը 18.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 8-ին, ժամը 20.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Ջրաշեն 1-ին փողոցի թիվ 36 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 8-ին, ժամը 18.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 11 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտ վայր է ընկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, «ԲՄՎ 321» մակնիշի ավտոմեքենայի 32-ամյա վարորդը նշված հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուհուն` պատճառելով վնասվածքը:
Կատարվում է քննություն:
Մայիսի 8-ին, ժամը 10.40-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցի թիվ 27/11 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 8-ին, ժամը 18.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի, Բ.Մուրադյան, Շոպրոնի և Միկոյան փողոցների հանգույցում բախվել է ծառի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 8-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Ց 180», «Միցուբիշի», «Տոյոտա Կորոլա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա Կորոլա»-ի վարորդը և «Օպել Վեկտրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մայիսի 8-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «քթի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 30-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ գտնվել է «Տոյոտա Կորոլա»-ի մեջ:
Կատարվում է քննություն:
Մայիսի 8-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արտաշատի Մյասնիկյան և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21099» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 8-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ոսկետափ գյուղի Երևանյան փողոցի վերջնամասում բախվել է «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 8-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան:
«ՎԱԶ 2107»-ի վարորդը և նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 8-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Գյումրիի Վ.Սարգսյան փողոցի թիվ 44 հասցեի դիմաց իրար են բախվել «ԿամԱԶ» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ Տրանզիտ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 9-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջ մասում առկա հացատան էլեկտրական ջեռոցին և ճանապարհի աջ եզրին առկա էլեկտրասյանը, այնուհետև շարունակելով առաջ ընթանալ` բախվել է ճանապարհի աջ մասի ծառերին ու ևս մեկ էլեկտրասյուն վնասելով` կողաշրջվել:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 9-ին, ժամը 4.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կ.Ուլնեցու փողոցի թիվ 6 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճաղավանդակներին:
Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 9-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Բաղրամյան պողոտայի վերջնամասում վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 9-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 25-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, ընկել «Չայնի» ոլորանների ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 9-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21114» մակնիշի ավտոմեքենան Իջևանի Բլբուլյան փողոցում կորցնելով կառավարումը բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը. ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 9-ին, ժամը 16.10-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Ամերիկյան խճուղու խաչմերուկում իրար են բախվել «ԿամԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 10-ին, ժամը 00.05-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 142/2 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ը բախվել է կայանված «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21014»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն»:
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03