ՀՀԿ-ում և ցանկանացած այլ կուսակցությունում սերնդափոխությունը պետք է բնական լինի, ոչ թե արհեստական: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե իշխող կուսակցությունում մեկնարկել են քննարկումները՝ հին սերնդին նորով փոխարինելու վերաբերյալ:
Հարությունյանը նշեց, որ ՀՀԿ-ում նման հարց չի քննարկվել, չի էլ շոշափվել: «Սերնդափոխությունը արհեստական չի լինում, բնական ճանապարհով է լինում: Երբ ժամանակը գա սերնդափոխություն կլինի: Իսկ այդ բախտագուշակների ասածները թույլ տվեք չմեկնաբանեմ: Կուսակցությունը ինքն է որոշում իր թեկնածուներին, ու դա տարիքի հետ կապ չունի: Աշխարհի բոլոր խորհրդարաններում խմբակցությունները ներկայացնում են բոլոր տարիքի մարդիկ՝ ավագ, միջին, երիտասարդ, այնպես որ սերնդափոխությունը քաղաքականության մեջ այդքան էլ կարևոր չէ»,- նշեց պատգամավորը:
Միաժամանակ, Համլետ Հարությունյանն ասաց, թե այս պահին էլ ՀՀԿ-ն սերնդափոխության կարիք ունի, ոչ արժանիներին պետք է փոխարինելու գան արժանավորները:
«Հո բոլոր պատգամավորները չեն, որ համապատասխանում են այդ ցենզին: Մեկը հիվանդանում է, մեկը՝ տարիքի պատճառով, մեկը՝ իր ցուցաբերած պասիվությամբ... Սերնդափոխությունը բանակում է լինում, սա հո բանակ չէ: Չերչիլը 90 տարեկան էր, որ քաղաքականությանը մասնակցում էր: ԱԺ-ն քաղաքական կառույց է ու եթե մարդու առողջությունը բավարարում է մասնակցել դրան, ապա կարող է մասնակցել: Իսկ սերնդափոխությունն օբյեկտիվ համաչափություն է»,- նշեց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է լուրերին, որ պատգամավորները սերնդափոխության քողի տակ ԱԺ են անցկացնելու իրենց որդիներին, Համլետ Հարությունյանը նշեց, որ ինքը չի կարող պատասխանել ասեկոսեներ տարածողների փոխարեն ու հավելեց. «Ես ի՞նչ գիտեմ՝ էդ մարդիկ իրենց երեխաների ապագայի ինչ տեսլական ունեն»:
tert.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47