Ռուսաստանցիների մոտ 60 տոկոսը հետաքրքրվում է հայաստանյան իրադարձություններով. այդ մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի անցկացրած սոցիալական հարցման տվյալները, հաղորդում է interfax.ru-ն:
Հայաստանյան իրադարձություններով հետաքրքրվող ռուսաստանցիների 80 տոկոսը հակված է կարծել, որ Ռուսաստանում նման իրադարձությունները բացառված են:
«Իրավիճակին հետևող ռուսաստանցիների երեք քառորդից ավելին (78%) Ռուսաստանում նմանատիպ իրադարձություններն այժմ անհնար են համարում: Նման բան հավանական է համարում միայն 15 տոկոսը»,- նշված է հարցման արդյունքներում:
Հարցումն անց է կացվել 2018 թվականի մայիսի 7-8-ը՝ 18 տարեկանից բարձր 2000 ռուսաստանցիների շրջանում:
Հայաստանյան իրադարձություններից տեղյակ Ռուսաստանի քաղաքացիների 28 տոկոսը տեղի ունեցողը բնորոշում է որպես «թավշյա հեղափոխություն»:
Հարցման մասնակիցների 47 տոկոսը չի սպասում Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների վատթարացում:
«Թե արդյոք տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա կանդրադառնա՞ն, թե՞ ոչ և ինչպե՞ս կանդրադառնան՝ մեր համաքաղաքացիների համար վիճելի հարց է. իրադարձություններին հետևող հարցման մասնակիցների 28 տոկոսի կարծիքով՝ փոխհարաբերությունները կվատթարանան, 20 տոկոսը՝ ընդհակառակը, սպասում է բարելավումների, իսկ 27 տոկոսը կարծում է, որ իրավիճակը ոչ մի կերպ չի ազդի երկկողմ կապերի վրա»,- հայտնել են սոցիոլոգները:
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02