Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործը:
Այսպես, հիշյալ քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ բնապահպանության նախարարության Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր:
Մասնավորապես, չարաշահումների դեպքեր են արձանագրվել վերը նշված ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ ՍՊԸ-ի միջև 2016 թ.-ին կնքված 15.700.000 ՀՀ դրամ արժեքով 2 պայմանագրերի կատարման գործընթացում:
Պարզվել է, որ Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի և վերոհիշյալ ՍՊԸ-ի պաշտոնատար անձինք ստորագրել և հաստատել են կեղծ տեղեկություններ բովանդակող մի շարք պաշտոնական փաստաթղթեր, թե իբր նշված պայմանագրերով նախատեսված արժեքներով աշխատանքները կատարվել են, մինչդեռ դրանց մի մասն իրականում կատարված չի եղել: Հիշյալ պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է 4.700.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Կատարվում է նախաքննություն:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01