Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանին, Կարո Եղնուկյանի կնոջն ու երեխային: ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ Հանդիպման ժամանակ փաստաբանը բարձրացրել է դատական նիստերի, իրենց պնդմամբ, անհիմն ձգձգման, ինչպես նաև Կարո Եղնուկյանին առաջադրված մեղադրանքին առնչվող հարցեր: Քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկում Կ.Եղնուկյանի պահման պայմաններին առնչվող հարցեր:
Հանդիպումից հետո Պաշտպանը Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի անկախ փորձագետ հոգեբանի հետ միասին այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Կարո Եղնուկյանին: Առանձնազրույցի ժամանակ Կ.Եղնուկյանը պնդել է, որ դատական նիստերն անհիմն ձգձգվում են: Ընդ Կ. Եղնուկյանի՝ իրեն առաջադրված մեղադրանք անհիմն է: Պահման պայմանների, քրեակատարողական ծառայողների վերաբերմունքի և առողջական խնդիրների առնչությամբ բողոքներ չեն ներկայացվել:
Պաշտպանը նշել է, որ աշխատակազմը կշարունակի հետևողական լինել Կ.Եղնուկյանին հոգեբանական մասնագիտական օգնությունն ապահովելու հարցում:
Հանդիպման և այցի արդյունքները կամփոփվեն և, փաստաբանի հիմնավորումները հաշվի առնելով, Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01