Եվրոպական միությունը պատրաստ է աշխատել նոր կառավարության հետ:
«Մենք պատրաստ ենք նոր կառավարության հետ քննարկել հիմնական ակնկալիքները եւ առաջնահերթությունները: Թեեւ հավատացած եմ, որ մեր մոտեցման ընդհանուր հարթակը պետք է կառուցված լինի ժամանակ չկորցնելու սկզբունքի վրա, քանզի նոր համաձայնագիրը պարունակում է մի շարք կարեւոր հնարավորություններ եւ մենք լի ենք էներգիայով համագործակցելու մեր հայ գործընկերների հետ՝ իրականացնելու համաձայնագրի դրույթները»,-ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Դեսպանը տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ իր գործընկերները Բրյուսելից կգան Հայաստան եւ կլսեն հիմնական ուղերձները:
«Հունիսի մեկից կսկսենք ԵՄ-Հայաստան համաձայնագրի պրակտիկ փուլը: Համաձայնագիրը պարունակում է տարբեր դրական զարգացումների հնարավորություն: Այս փաստաթուղթը պետք է դարձնենք իրականություն՝ շոշափելի , տեսանելի արդյունքներով սովորական հայ քաղաքացու համար»:
Այսօր տրվեց Եվրոպայի օր տոնակատարությունների մեկնարկը: 16 հայ դիզայներ ցուցադրեցին հագուստի իրենց հավաքածուները: Նրանց ոգեշնչման աղբյուրը Եվրոպական միության դրոշն էր:
«Գերակշռող գույներն են կապույտը եւ դեղինը, բայց յուրաքանչյուր դիզայներ իր ոճի մեջ եւ իր փիլիոսոփայությանը հավատարիմ արել է իր ինտերպրիտացիան»,-նշեց դիզայներ Վահան Խաչատրյանը:
Այս տարի Եվրոպայի նվիրված միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի 6 քաղաքում՝ Իջեւանում, Վանաձորում, Գյումրիում, Կապանում եւ Եղեգնաձորում: Ամփոփումն էլ կլինի հունիսի 2-ին՝ Երեւանում:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01