Բարեգործական տարբեր կազմակերպությունների կողմից Արցախում ընթացքի մեջ են մի շարք ծրագրեր:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության բարեգործական ծրագրերի համակարգման բաժնի պետ Ռուզաննա Խոջայանը:
Նրա խոսքով՝ ծրագրերն իրականացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, «Արևելյան Պատմական Ժառանգության Վերածնունդ» բարեգործական հիմնադրամի, «Շեն» բարեգործական-հասարական կազմակերպության, «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի, «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության» Հայաստանի ներկայացուցչության կողմից:
Մասնավորապես՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախի 10 բազմազավակ ընտանիքների համար կառուցվում են բնակելի տներ: Ընթացքի մեջ են Արցախի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի վերակառուցման նախագծումը, Ստեփանակերտ քաղաքի թիվ 9 միջնակարգ դպրոցի վերակառուցման և տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքների իրականացումը, Ասկերանի շրջանի Շոշ գյուղում մանկապարտեզի կառուցումը, Իվանյան և Խնձրիստան համայնքներում 250 տեղանոց և Քռասնի գյուղում 150 տեղանոց հանդիսությունների տնով համայնքային կենտրոնների կառուցումը, Ուղտասար գյուղի նոր դպրոցի կառուցումը, Աստղաշեն, Խրամորթ և Խնապատ համայնքներում խորքային հորերի հորատումը և նոր ոռոգման համակարգերի կառուցումը:
Բացի դրանից, 7 խորքային հորերի հորատման և նոր ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքներ են ընթանում Մարտունու շրջանում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից համայնքային կենտրոն է կառուցվում նաև Հադրութի շրջանի Տումի, Մարտակերտի շրջանի Գետավան գյուղերում: Ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում շրջանի Թալիշ համայնքում, մասնավորապես՝ ընթացքի մեջ են բնակելի տների և ցանկապատերի կառուցումը, ճանապարհի բարեկարգումը,համայնքային կենտրոնի, բուժկետի, ակումբի, հանդիսությունների տան վերակառուցման և շրջակա տարածքի բարեկարգման, կենցաղի տան, կոյուղու կոլեկտորի կառուման աշխատանքները, գյուղի նոր կառուցվող դպրոցի և մանկապարտեզի շենքերի կաթսայատան տեխնոլոգիական սարքավորումների մոնտաժումը, իսկ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի Քարվաճառ-Սոթք ավտոմայրուղու որոշ վտանգավոր հատվածներում՝ անհրաժեշտ թվով (181 հատ) հավաքովի բետոնե բլոկ-արգելափակոցների պատրաստումը և Շահումյանի շրջանի Քնարավան գյուղի տարածքում ավտոմայրուղու հարևանությամբ հասարակական զուգարանի կառուցումը: Ընթացքի մեջ է նաև Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը սնուցող ջրատարի և առկա օրվա կարգավորիչ ջրամբարների վերանորոգումը:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից ընթացքի մեջ են ԱՀ կառավարության մասնաշենքի ճակատային մասի և հարակից տարածքի բարեկարգման-վերակառուցման աշխատանքները, իսկ «Արևելյան Պատմական Ժառանգության Վերածնունդ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ Շուշի քաղաքի Գոհար Աղա վերին (Զումա) մզկիթի և մադրասայի վերականգնումը: «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից էլ ընթացքի մեջ է Հադրութի շրջանի Տումի գյուղում Թևան Ստեփանյանի տուն-թանգարանի տարածքի բարեկարգումը: «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի կողմից Ստեփանակերտ քաղաքում կառուցվում է բազմաբնակարան շենք, իսկ Երևանի քաղաքապետրանի կողմից՝ Ազատամարտիկների անվան զբոսայգի:
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03