ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի հրաժարականից հետո Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին ոստիկանապետի տեղակալ նշանակվելու վերաբերյալ առաջարկ չի արվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը:
Հարցին, թե սակայն ինքը պատրա՞ստ է վերադառնալ Ոստիկանություն, Աշոտ Կարապետյանն ասաց. «Ես միշտ պատրաստ եմ իրականացնել իմ գործունեությունը, պայքարել հանցավորության դեմ և ես շարունակում եմ մնալ ոստիկանությունում՝ կադրերի ռեզերվում»:
Հարցին, թե այս ընթացքում ինչով է զբաղվել Աշոտ Կարապետյանը չասաց, սակայն նշեց, որ հետևել է երկրում ընթացող ներքաղաքական զարգացումներին.«Ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, ես նույնպես հետևել եմ»:
Աշոտ Կարապետյանը նաև նշեց, որ այս ընթացքում մեջբերվում են, հրապարակումներ են 16-20 տարվա վաղեմության դեպքերի մասին, սակայն չեն նշում, օրինակ «բանդայի գործը», որը ծանր գործ էր և բացահայտվել և նման մի շարք գործեր, երբ ինքը զբաղեցրել է քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը։
«Բնականաբար հանցագործության բացահայտման ընթացքում կլինեն մարդիկ ովքեր գոհ ու դժգոհ կլինեն, բայց որ հանցագործությունը պիտի բացահայտվի, դա պարտադիր է, բայց կա բացասական մոտեցում:
Ես մտածում եմ, որ ինչ-որ ուժեր PR-ի համար ինչ-որ գործողություններ են ուզում կատարել»:
Նշենք, որ Աշոտ Կարապետյանը Երևանի ոստիկանապետ էր նշանակվել 2013 թ. ապրիլին և պաշտոնից ազատվել 2016-ի օգոստոսին: Այդ ընթացքում նրա տեղակալը եղել է ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
teret.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01