Առանց Գագիկ Ծառուկյանի Նիկոլ Փաշինյանը չէր կարող ընտրվել վարչապետ
12.05.18 | 15:23
Երբ «Ծառուկյան» դաշինքն հայտարարում է ,որ կադրային հավականություններ ունի Նիկոլ Փաշինյանի կառավարությունից, ավելին՝ կառավարության 1/3-րդ կարող է պատկանել«Ծառուկյան» դաշինքին, հիմնավորված է, քանզի բոլորս պետք է հասկանանք ,որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հաղթանակի մեջ Գագիկ Ծառուկյանի ներդրումը չափազանց մեծ է, կարելի է ասել՝ չի էլ զիջում Նիկոլ Փաշինյանի ներդրմանը: Հանրահավաքներին մասնակցում էին Գագիկ Ծառուկյանի համակիրները ևս և ինչ-որ պահ Գագիկ Ծառուկյանի համակիրները Երևանի և մարզերի փողոցներում իրենց թվաքանակով հաստատ չէին զիջում Նիկոլ Փաշինյանի համակիրներին , բայց սա թողնենք:
Փաստն այն է, որ առանց Գագիկ Ծառուկյանի քաղաքական աջակցության չէր լինի ո՛չ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ո՛չ Կարեն Կարապետյանի չառաջադրվելը՝ որպես վարչապետի թեկնածու , իսկ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը ուղղակի չէր կարող առաջադրվել վարաչապետի թեկնածու , եթե «Ծառուկյան» դաշինքի պատագամավորները 1/3-ով նրան չառաջադրեին վարչապետի թեկնածու: Սրանք փաստեր են ,որոնց հետ անհնար է հաշվի չնստել ,բայց կա նաև խնդրի բարոյական կողմը, երբ բոլոր շանսերն ունենալով անձամբ դառնալու վարչապետ կամ չսատարել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն՝ Գագիկ Ծառուկյանը դրսևորեց իրեն բնորոշ բարոյական հատականիշներ և հեղափոխության սիմվոլ դարձած Նիկոլ Փաշինյանին, փաստացի, օգնեց դառնալ Հայաստանի վարչապետ :
ԵՎ այսօր տեսաակետ հայտնել ,որ Գագիկ Ծառուկյանը չպետք է նախարարներ ունենա նոր կառավարությունում՝ ոչ միայն անհեթեթ է, այլ նաև՝ անբարո, քանզի մեծ հաշվով նոր կառավարության կազմում «Ծառուկյան» դաշինքի ներգրավվածությունը ավելի շատ պետք է հենց Նիկոլ Փաշինյանին , քանզի Հայաստանի ամենահարուստ և օրինապահ գործարաներից մեկի ներգրավվածությունը նոր կառավարության կազմում միմիայն բարձրացնելու է գործարարների և ներդրողների շրջանում վստահությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության հանդեպ ,իսկ քաղաքական առումով՝ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում ամուր է պահելու նոր կառավարության թիկունքը:
Փաստ է նաև այն ,որ Գագիկ Ծառուկյանը նախարարներ է ունեցել այլ կառավարությունների կազմերում ևս և թույլ չի տվել,որ կառավարություն գործուղված իր նախարարները զբաղվեն կոռուպցիայով կամ կաշառակերությամբ և այս առումով ևս «Ծառուկյան» դաշինքի ներկայությունը նոր կառավարությունում միտված է լինելու կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարին :
Եվ ամենակարևորը՝ Գագիկ Ծառուկյանը վարչապետ Փաշինյանի նշանակած իր թիմի անփորձ պաշտոնյաների ֆոնին վստահաբար կառավարություն է գործուղելու ավելի փորձառու, պատրաստված կադրերի: