Արցախը բանակցությունների կողմ վերադարձնելու գործընթացը բարդ և աշխատատար է լինելու: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Երկու տասնամյակ է՝ ինչ բանակցային գործընթացն ընթանում է ոչ լիարժեք ձևաչափով, որովհետև դրան չի մասնակցում Արցախը: Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը այս տարիների ընթացքում փորձում են վերականգնել լիարժեք ձևաչափը: Հիմա էլ կաշխատենք այդ ուղղությամբ, չնայած հասկանում ենք, որ դա բարդ գործընթաց է»,- ասաց նա։
Դավիթ Բաբայանն ասաց, որ հայկական կողմը համառորեն աշխատելու է, որպեսզի Արցախի դառնա բանակցող կողմ, և Արցախի, Հայաստանի և Սփյուռքի ջանքերը մեկտեղելու դեպքում հաջողություն կգրանցվի:
Այդուհանդերձ, ըստ նրա, Ադրբեջանը, ըստ ամենայնի, խոչընդոտելու է բանակցություններում Արցախի ներգրավվմանը:
«Ադրբեջանն ամեն ինչ կանի, որ խոչընդոտի, նրանք չեն համաձայնի: Բարդությունը սա է»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակը դժվարացավ ասել, թե ինչ զարգացումներ կլինեն՝ Ադրբեջանի բացասական պատասխանի պարագայում: «Այո, Ադրբեջանը հիստերիկ արձագանք է տալու, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է չփորձենք, հրաժարվենք այդ գաղափարից: Պիտի փորձենք ամեն ինչ անել, որ բանակցությունների լիարժեք ձևաչափը վերականգնվի: Ուշ թե շուտ նրանք համաձայնելու են, որովհետև առանց Ղարաբաղի մասնակցության պարզապես հնարավոր չէ»,- նշեց Բաբայանը:
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02