Մեր զրուցակիցն է ՀՀ Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Մարգարյանը, ով բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է եւ ձգտում է իր մասնագիտական գիտելիք֊նե֊րով ու փորձով նպաստել ՀՀ առողջապահության ոլորտը կար֊գավորող օրենսդրական դաշտի բարելավմանը:
-Տիկի՛ն Մարգարյան, լինելով մաս֊նա֊գի֊տությամբ բժիշկ` ի՞նչ ծրագրերով և գաղա֊փարներով եք ներգրավվել Աժ աշխա֊տանք֊ներում, և արդյո՞ք հաջողվում է դրանք իրա֊կանություն դարձնել:
-Մասնագիտությունս խորհրդարանում շատ է օգնում է ինձ և, ինչու ոչ, նաև գոր֊ծըն֊կերներիս օրենսդրական նախագծերը պրակտիկ կիրառության մեջ տեսնելու, գործ֊նականում նախագծի կիրառման խն֊դիր֊ներն ու հնարավորություններն առավել լավ պատկերացնելու հարցում, ինչը հնա֊րավորություն է տալիս ՀՀ կառավարության կողմից բերված նախագծերի վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ, դիտար֊կում֊ներ և արդյունքում` հասնել նրան, որ ունե֊նանք առավել պրակտիկ և օգտակար օրենսդրական նախագծեր:
Հանձնաժողովում մեր առջև դրված է պետության առողջապահական և սոցիա֊լա֊կան ոլորտի օրենսդրական դաշտի բարելա֊վումը, ինչպես նաև ոլորտի նկատմամբ խոր֊հրդարանական վերահսկողությունը: Ի թիվս հանձնաժողովի ամենօրյա աշխատանք֊նե֊րի` ես ներկայումս աշխատում եմ նաև ապա֊հո֊վագրական բժշկության համակար֊գում այլընտրանքային օրինագիծ մշակելու ուղ֊ղու֊թյամբ: Ցանկանում եմ ունենանք մի նա֊խա֊գիծ, որով կկարողանանք պաշտպա֊նել բնակչության խոցելի և անապահով հատ֊վա֊ծի շահերը` բժշկական հասանելի և որակյալ օգնություն ստանալու հարցում: Ունեմ նաև բազմաթիվ այլ ծրագրեր և գա֊ղա֊փար֊ներ, որոնք աստիճանաբար իրականացնում եմ, ներկայացրել եմ տասն֊յա֊կից ավել առաջարկություններ, որոնք ընդունվել են ՀՀ կառա֊վարության կողմից:
-Վերջին մեկ տարում ՀՀ ԱՆ կողմից քայլեր են ձեռնարկվում` ոլորտի բարեփոխմանն ուղղված: Դուք անհեթեթ եք համարել ՀՀ կառավարության կողմից ընդունված դեղատոմսերի ձևերի, դեղատոմսեր գրելու և դեղերի բացթողման կարգի վերաբերյալ որոշումը, կմանրամասնե՞ք` ինչու:
-Անհեթեթ էր, քանի որ այս պայմաններում` ներկայիս իրականության մեջ, իրագործելի չէր, ինչի մասին վկայում է հանրության ակնհայտ բացասական արձագանքն ու դեղատների թերի աշխատանքը:
Նշեմ, որ հաշվի առնելով այս հարցի կարևորությունը և հանրային հն֊չե֊ղու֊թյունը` «Ծառուկյան» խմբակցությունը դեռևս նոյեմբեր-դեկտեմբեր ամիս֊ներին քննարկում էր այս խնդիրը: Որպես խմբակցության անդամ` ես առաջարկել էի կազմակերպել և անցկացնել խորհրդարանական լսումներ, առաջարկս հավանության էր արժանացել գործընկերներիս կողմից: Այս տար֊վա մարտի 26-ին անցկացրեցինք խորհրդարանական լսումներ, որտեղ մասնակիցների թիվը գերազանցում էր 200-ը, նրանց թվում էին` ոլորտի պատասխանատուներ, բժիշկներ, իրավաբաններ և այլ: Սա մեր կողմից ստեղծված բացառիկ հնարավորություն էր` լսել բոլոր կողմերին, տալ հար֊ցեր ոլորտի պատասխանատուներին և ստանալ պատասխաններ: Կարծում եմ` այս լսումներն իրենց տեսանելի արդյունքը կտան շատ մոտ ապագայում:
-Դուք նաև դեմ եք արտահայտվել շտապօգնության ծառայությունը վճա֊րովի դարձնելու մասին ՀՀ առողջապահության նախարարի հայտարա֊րու֊թյանը` նշելով, որ այն խնդիրներ կառաջացնի, ինչու:
-Դեմ եմ արտահայտվել, քանի որ վճարովի շտապօգնությունը հասանելի չի լինի անապահով խավի համար: Իսկ անհիմն կանչերի կանխարգելման համար անհրաժեշտ է նախատեսել վճար: Միգուցե այս պարագայում ան֊հրա֊ժեշտ է բաժանել այս ծառայությունը երկու խմբի` 1-ինը շտապ օգնու֊թյուն, իսկ 2-րդը` հրատապ բժշկական օգնություն:
-Տիկի՛ն Մարգարյան, Դուք աշխատում եք նոր լիազորություններ ստանձ֊նող Աժ-ում, և այս ժամանակահատվածը պատմական կարևոր փուլ է Հա֊յաս֊տանի համար: Ի՞նչ ակնկալիքներ ունեք Աժ հետագա աշխատանքներից, ի՞նչ կարևոր խնդիրներ պետք է լուծի երկիրը ղեկավարող ՀՀ ԱԺ-ն:
-Վեցերորդ գումարման Ազգային ժողովն ունի կիսանախագահական կա֊ռա֊վարման ձևից պառլամենտական կառավարման ձևի անցման և խորհր֊դա֊րանական համակարգը կայացնելու բացառիկ առաքելություն, որում իր անփոխարինելի դերն ունի քաղաքական փոքրամասնությունը: Ակնհայտ է, որ երկրի խորհրդարանական կառավարման համակարգում պետության գլխա֊վոր քաղաքական հարթակը խորհրդարանն է, որտեղ հրապարակայ֊նո֊րեն բախվում են իշխանության` քաղաքական մեծամասնության, և ընդդի֊մու֊թյան` քաղաքական փոքրամասնության դիրքորոշումները: Այս պայման֊նե֊րում քաղաքական մեծամասնությունը պարտավոր է հանրությանը ներկա֊֊յաց֊նել իր կայացրած որոշումների հիմնավորվածությունը: Իմ ակնկալիք֊ներն էլ պայմանավորված են հենց դրա հետ, որ ցանկացած որոշում լինի հրապարակայնորեն քննարկված և հիմնավորված, որպեսզի մենք կարո֊ղա֊նանք իրականացնել խորհրդարանական կառավարման համակարգի կայացման մեր առաքելությունը:
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01