Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրերով շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգման ու ներկման, մուտքերի նորոգման, բակային տարածքների և խաղահրապարակների բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ շարունակվում են «Զվարթնոց» օդանավակայանից Երևան մտնող ճանապարհահատվածի հարակից տարածքները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները, ինչպես նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքի և Հրազդանի կիրճի բարեկարգման, կանաչապատման աշխատանքները:
Սահմանված ժամանակացույցով վերանորոգման աշխատանքներ են ընթանում նաև 14 մանկապարտեզներում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը կատարվող աշխատանքների որակի և ժամկետների պահպանման ուղղությամբ:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ արդեն իսկ պատրաստ է հունիսի 1-ից մեկնարկող «Երևանյան ամառ» եռամսյա մշակութային ծրագիրն ու ժամանակացույցը, որն առաջիկայում կներկայացվի հանրությանը:
Խորհրդակցության ավարտին աշխատակազմի մշակույթի վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների ստուգատես- մրցույթների մեկնարկին:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01