ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մայիսի 14-ին հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ԱԺ նախագահի տեղակալը կարևորել է Շվեդիայի հետ բազմակողմ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությանը և միջխորհրդարանական հարթակներում պատվիրակությունների արդյունավետ փոխգործակցությանը:
Էդուարդ Շարմազանովը, բարձր գնահատելով Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը, նման ոճրագործությունների կանխարգելման հարցում կարևորել է ցեղասպանությունների համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը:
Նա առաջարկել է գործընկերներին քննարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսը Շվեդիայում անցկացնելու հնարավորության հարցը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը մտահոգիչ է համարել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն ավելի քան մեկ դար անց և փաստել, որ այդ երկրի իշխանություններն ապակառուցողական քաղաքականություն են վարում նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:
«Արցախի հարցը ոչ թե տարածքային վեճ է, այլ պայքար ինքնորոշման և ազատության համար»,-ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցերի:
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44