Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում մայիսի 14-ին, Սոչիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բելառուսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել. «Հաճելի էհանդիպել, շնորհավորում եմ, որ պատվով և ճիշտ դուրս եկաք ստեղծված իրավիճակից, ինչիհամար ուրախ ենք: Շատ կարևոր է, որպեսզի Դուք ինձնից լսեք այն, ինչ վերաբերում էԲելառուսի՝ եղբայրական հայ ժողովրդի ու պետության հետ հարաբերություններին: Չեմկարծում, որ մեր հարաբերություններում կան կամ կլինեն որևէ խնդիրներ: Պատասխանատուպաշտոն եք ստանձնել և մաղթում եմ հաջողություններ»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը կարևորել է Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունների հետագա զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկկողմ կապերը կշարունակեն ընդլայնվել կառուցողական ու բարեկամական մթնոլորտում: Լուկաշենկոն ավելացրել է, որ վերջերս Հայաստանի նախագահի հետ քննարկել է հայաստանյան իրադարձությունները և բելառուսական ԶԼՄ-ները ժամանել են Երևան դրանք օբյեկտիվ ներկայացնելու համար: «Շնորհակալ եմ և՛ նրան, և՛ Ձեզ: Մեր լրագրողները շփվել են Ձեր շտաբի ներկայացուցիչներիհետ և ստացել իրական պատկեր»,- ասել է պարոն Լուկաշենկոն:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և մաղթանքների համար և նկատել, որ բելառուսական կողմը, այդ թվում՝ ԶԼՄ-ները, մեծապես հետաքրքրված են Հայաստանի ներքաղաքական իրադարձություններով: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Բելառուսի նախագահի հետ համագործակցությունը կլինի արդյունավետ՝ ի շահ երկու պետությունների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Բելառուսի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության կարևորությունը և նշել, որ անհրաժեշտ է հետևողական քայլեր իրականացնել տնտեսական կապերի խթանման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ: «Վերջին շրջանում մերերկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն աճել են, սակայն առկա է չիրացված մեծներուժ: Պետք է առաջին հերթին աշխատենք այդ ուղղությամբ, քանի որ, կարծում եմ՝գործարարների շրջանում առկա է փոխգործակցության զարգացման շահագրգռվածություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01