Նոբելյան մրցանակակիր Մարտիրոս Ծառուկյանի դստեր բաց նամակը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, անարձագանք չի մնացել:
Օրեր առաջ ֆեյսբուքյան էջում Մարիամ Ծառուկյանն իր նամակում պատմում էր, որ իր հայրը երկար տարիներ աշխատել է Բնապահպանության նախարարությունում (1986-2015թթ.), միջազգային փորձագետ է, մեծ ներդրում է ունեցել համաշխարհային բնապահպանության ոլորտում, Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (IPCC) կազմում ստացել է 2007 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակը:
Մ. Ծառուկյանի խոսքով՝ «2015 թվականին Բնապահպանության նախարարությունում անարդարությունների և անբանիմաց նորանշանակ նախարարի բռի և անհարգալից վերաբերմունքի պատճառով ազատվել է Մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Տվյալ պահին աշխատում է տարբեր միջազգային բնապահպանական ծրագրերում:
Իսկ ՀՀ-ում քշում է «GG»: Ուզում եմ նաև նշել, որ միջազգային գագաթաժողովներից դեռ հրավերներ է ստանում և մասնակցում դրանց: Նա այնքան վիրավորված էր դուրս եկել աշխատանքից, որ վերադառնալու մասին անգամ խոսել չէր ցանկանում: Բայց քանի որ շատ բան է փոխվել մեր երկրում, համարում եմ, որ հայրս մեծ ներդրում կարող է ունենալ նոր կանաչ, առանց արտանետումների Հայաստանում, եթե կարողանա իր մասնագիտությամբ աշխատել ու իր բազմամյա փորձը ներդնել ՀՀ-ի օգտին… Խնդրում եմ արձագանքել իմ խնդրանքին և իրեն համապատասխան աշխատանք առաջարկել Նոր Հայաստանում, որովհետև երբ նման բարձունքների հասած մարդը տաքսի է քշում, դա պետության խայտառակությունն է»,- ասված էր նամակում:
168.am-ի հետ զրույցում Մարտիրոս Ծառուկյանը նշեց, որ 2015 թվականին դուրս է եկել աշխատանքից, քանի որ նախարարի կողմից վերաբերմունքը մարդկային և մասնագիտական արժանապատվության հետ անհամատեղելի էր:
«Ես ուղղակի չուզեցի այդ պայմաններում, այդ մթնոլորտում, ստրկատիրական միջավայրում աշխատել»,- ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս էր դա դրսևորվում, Մ. Ծառուկյանն այսպես պատասխանեց. «Ես չեմ ուզում այդքան մանրանալ այդ ամեն ինչի մեջ: Արժանապատվության հետ անհամատեղելի պայմաններ էին ստեղծված, ես գերադասեցի մնալ արժանապատիվ և դուրս եկա»:
Մ. Ծառուկյանը պատմեց, որ արդեն 2 տարի է՝ «GG» տաքսի ծառայությունում էլ է աշխատում:
«Ինձ տարբեր տեղերից մասնագիտական գործունեություն իրականացնելու առաջարկներ են եղել: Կողքից էլ՝ երբ ազատ եմ եղել, «GG»-ում եմ աշխատել: Ինձ դուր է գալիս այդ աշխատանքի մարդկանց հետ շփման պահը, ազատությունը, հարմարավետությունը, այն, որ ղեկավարության հետ ոչ մի շփում չկա, դու քո գլխի տերն ես»,- ասաց նա:
Ավելին` այստեղ
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01