Մեկնարկել է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը:
Այս տարի ծրագրի մասնակիցների թիվն ավելացել է՝ 73 ուսուցիչ 17 երկրից: Նրանք ժամանել են ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Արգենտինայից, Ավստրալիայից, Դանիայից, Էստոնիայից, Թուրքիայից և այլ երկրներից: Ամենամեծ պատվիրակությունը Թուրքիայից է՝ 15 ուսուցիչ:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳ նախարարԼևոն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ սփյուռքի գրեթե բոլոր կրթական հաստատությունները կարող են մասնակցել այս ծրագրին:
«Այս գործընթացը, բացի մասնագիտական նշանակությունից, ունի նաև լուրջ հոգեբանական կարևորություն: Բացի այդ՝ այս կերպ լավ հարաբերություններ են հաստատվում Հայաստանի և սփյուռքի կրթական հաստատությունների միջև»,- նշեց նախարարը: Նա հավելեց, որ սփյուռքում բարդացել է հայոց լեզվի դասավանդման հարցը՝ կապված արևելահայերենի և արևմտահայերենի տարբերությունների հետ: Դա հատկապես զգալի է Միջին Արևելքում՝ պայմանավորված վերջին իրադարձություններով:
Այս տարի վերապատրաստում է նախատեսվում վեց ուսումնական խմբերում՝ մանկապարտեզների, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, կառավարման և լրացուցիչ կրթության կազմակերպման ուղղություններով:
Ուսուցիչների մեծ մասը գրանցվել է Հայոց լեզվի և գրականության, ինչպես նաև մեկօրյա դպրոցների խմբերում: Ուսումնական ծրագրում լսարանային և պրակտիկ պարապմունքների շրջանակում անցկացվելու են վարպետաց դասեր:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47