Քիմիական ֆիզիկան քիմիայի եւ ֆիզիկայի սահմանագծում գտնվող գիտություն է, որն ուղղված է քիմական ռեակցիաների էությունը, մեխանիզմը μացահայտելուն, ինչի շնորհիվ`
ստացված տվյալները հնարավորություն են ընձեռում քիմիապես հիմնավորված կառավարելու քիմիական
ռեակցիաները, նաեւ ստանալու տարբեր նշանակության նոր նյութեր: Այս գիտությունը Հայաստանում ձեւավորվել է 1960 թ., ակադեմիկոս Արամ Նալբանդյանի նախաձեռնությամբ
ստեղծված ՀԽՍՀ ԳԱ քիմիական ֆիզիկայի լաμորատորիայում, որը 1975 թ.-ից վերակազմավորվել է` որպես Հայկական ԽՍՀ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ. 1993-ից կրում է
հիմնադրի անունը: Ինստիտուտի տնօրենն է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լեւոն Թավադյանը, ով նաեւ ԳԱԱ քիմիական եւ երկրի մասին գիտությունների բաժանմունքի ղեկավարն է:
Գիտական օջախում, որտեղ շարունակվում են Նոբելյան մրցանակի դափնեկիր Նիկոլայ Սեմյոնովի դպրոցի
ավանդույթները, սկզμում զμաղվում էին մեկ ուղղությամբ, այն է` ածաջրածինների, նաեւ բնական գազի օքսիդացման ռեակցիաների մեխանիզմների պարզաμանում: Այնուհետեւ ուղղությունը ճյուղավորվեց եւ հիմա ինստիտուտն աշխատում է մի քանի հարակից գիտական ուղղություններով, դրանք են` ա. Գազային եւ կոնդենսված ֆազերում ընթացող ազատռադիկալային, ինչպես նաեւ շղթայական ռեակցիաներ: Ազատ ռադիկալների քիմիա, μ. Այրման պրոցեսներ: Պինդ նյութերի սինթեզ այրման ռեժիմում, գ. Կատալիզ, նանոկատալիզ, դ. ՀՀ հանքավայրերից ստացված
մետաղ պարունակող խտանյութերի համալիր վերամշակման գիտական հիմունքներ, ե. Հաշվողական մեթոդները քիմիական կինետիկայում, զ. Շրջակա միջավայրի քիմիական անվտանգության հիմնահարցեր: Այս հաստատությունում, համատեղելով ռադիկալների սառեցման կինետիկական եղանակը ԷՊՌ սպեկտրաչափության հետ, առաջին անգամ ածխաջրածինների եւ թթվածին պարունակող օրգանական միացությունների այլասերված շղթայական-ճյուղավորված գազաֆազ օքսիդացման ռեակցիաներում հայտնաμերվել են շղթայի կրիչ հանդիսացող ազատ ռադիկալներ: ՌԴ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հետ համատեղ հայտնագործվել է նոր երեւույթ` շղթայական ռեակցիաների ընտրողական արգելակումը (ԽՍՀՄ հայտնագործություն No. 338,
1988 թ.): Առաջարկվել են պարաֆինային եւ օլեֆինային ածխաջրածինների գազաֆազ օքսիդացման ռեակցիաների սկզμունքային նոր մեխանիզմներ: Առաջին անգամ հետերոգեն
կատալիտիկ ռակցիաներում գազային ֆազում հայնաμերվել են ազատ ռադիկալներ: Մշակվել է քիմիական բարդ (բազմափուլ) ռեակցիաների մեխանիզմների վերլուծության արժեքային թվային եղանակ` հիմնված ռեակցիաների մեխանիզմների համիլտոնյան համակարգման վրա: Մշակվել է
նաեւ համապատասխան հաշվողական ծրագիր: Այրման ռեժիմում ԲԻՍ եղանակով սինթեզվել են գործնական
նշանակություն ունեցող մի շարք անցումային մետաղների հիդրիդներ, կարբիդներ, նիտրիդներ, սիլիցիդներ,
բորիդներ եւ դրանց հիման վրա` կոմպոզիցիոն նութեր: Առաջարկվել է մետաղական համաձուլվածքների
ստացման նոր ցածրջերմաստիճանային եղանակ` հիմնված ցիկլային պրոցեսներում մետաղների հիդրիդների
կիրառման վրա: Առաջարկվել է մետաղներ պարունակող խտանյութերի համալիր վերամշակման անթափոն
էլեկտարքիմիական եղանակ, որն ապահովում է տարրերի կորզման բարձր աստիճան: Գիտական օջախում կատարվել են
ինովացիոն մշակումներ. դեռեւս 1980 թ. ինստիտուտը Վանաձորի (այն ժամանակ` Կիրովական) բարձր ջերաստիճանային տաքացուցիչների գործարանում ներդրել է մոլիբդենի երկսիլիցիդի տեխնոլոգիա, որի հիմքում
ընկած է մեր հայրենակից, ակադեմիկոս Ալեքսանդր Մերժանովի կողմից հայտնաμերված բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզը: Այդ
տեխնոլոգիայի հիմքը կազմում է պինդ փոշիների այրման ռեակցիան, որի արդյունքում ստացվում են արժեքավոր նյութեր. տվյալ դեպքում դա մոլիբդենի եւ սիլիցիումի միջեւ ընթացող այրման ռեակցիան է: Հեղինակներն այդ տեխնոլոգիան մշակելու համար արժանացել են Հայկական ԽՍՀ պետական մրցանակի: Հայկ. ԽՍՀ պետական մրցանակի են արժանացել նաեւ ինստիտուտի հիմնադիր, ակադեմիկոս Արամ Նալբանդյանը եւ նրա աշակերտ, ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանը` շղթայական ռեակցիաներին վերաբերող իրենց մենագրության համար:Ինստիտուտում մշակված են այրման ռեժիմում պինդ նյութերի ստացման տեխնոլոգիաներ, մասնավորապես պղնձի, նիկելի, կոμալտի մետաղական փոշիների ստացման ԲԻՍ տեխնոլոգիա: Այդ մետաղափոշիները կիրառվում են որպես կապակցանյութեր կտրող, ծակող, հղկող գործիքների պատրաստաման համար, նաեւ որպես կատալիզատորներ:Գիտական կառույցում նաեւ զարկ է տրվում Հայաստանի մետաղական խտանյութերի համալիր վերամշակմանը. մասնավորապես` վերջերս
մշակվել է տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս պղինձ-մոլիբդենային խտանյութից կորզել արժեքավոր տարրերը (ռենիում, սելեն, տելուր, ծծումբ եւ այլն)` ապահովելով բարձր արդյունավետություն: Հետազոտական նոր ուղղություններից են այսպես կոչված քիմիական
անվտանգության խնդիրները, որոնք առնչվում են բնապահպանական խնդիրներին, ինչպես նաեւ նանոչափ նոր
նյութերի ստացումը` ուղղված, մասնավորապես, նանոկատալիզատորների ստացմանը: Հիմնականում նպատակ է դրվում գազային ածխաջրածիններից ստանալ հեղուկ օրգանական արժեքավոր նյութեր: Ինստիտուտը
Հայաստան ներմուծվող բնական գազը դիտում է որպես արդյունաբերական քիմիական ելանյութ:Ժամանակին գիտական հիմնարկը հանրապետության համար կատարել է պաշտպանական նշանակություն ունեցող 2 աշխատանք: Հիմա, քանի որ ստեղծման փուլում է ռազմաարդյունաբերական համալիրը, պատրաստ է նաեւ այդ ուղղությամμ վերսկսելու համապատասան աշխատանքները:
Վերջերս ինստիտուտում մշակվեց բարդ ռեակցիաների նոր` տեսական մոտեցում, որն ամփոփվեց մենագրության մեջ եւ տպագրվեց ԱՄՆ-ում: Ինստիտուտն իր գիտական արդյունքները ներկայացնում է բարձր վարկանիշ ունեցող անգլալեզու ամսագրերում: Գիտական օջախում լավ ներկայացված է երիտասարդությունը. գիտաշխատողների 25 տոկոսից ավելին երիտասարդներ են: Ինստիտուտը համագործակցում է ԱՊՀ անդամ երկրների, ԱՄՆ-ի, Եվրա-
միության եւ ՉԺՀ-ի ավելի քան 30 համալսարանների եւ գիտական կենտրոնների հետ: Ինստիտուտի աշխատակիցներն արժանացել են բազմաթիվ պարգեւների եւ շքանշանների: ՌԴ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցների հետ համատեղ Լեւոն Թավադյանի կատարած աշխատանքը ժամանակին գրանցվել է` որպես
ԽՍՀՄ-ի գիտական հայտագործություն: Քիմիական եւ կենսաքիմիական ֆիզիկայի ոլորտում ունեցած նշանակալից ձեռքμերումների համար 2011թ. ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտին շնորհվել է ՙԳիտական գործընկերություն՚ միջազգային բարեգործական հիմնադրամի, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի եւ Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի կողմից սահմանված ՙԱկադեմիկոս Ն.Մ. Էմանուելի հիշատակի՚
շքանշան:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47