Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների բախման հետևանքով ավելի քան 5 տասնյակ պաղեստինցու զոհվելու հետ կապված Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել: Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, գրում է Anadolu գործակալությունը։
Նա հայտնել է, որ որոշումն ընդունվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելուց հետո՝ ի նշան պաղեստինցիների հետ համերաշխության:
Բոզդաղը Գազայի հատվածում տեղի ունեցածի համար խիստ քննադատություններ է հնչեցրել Միացյալ Նահանգների հասցեին՝ հայտարարելով, թե ԱՄՆ-ն արդեն Իսրայելի հետ «ձեռքը թաթախել է պաղեստինցիների արյան մեջ»:
«Այսօրվա կոտորածը ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ աշխատանքն է և երկու երկրներն էլ այդ կոտորածների առաջին պատասխանատուն են»,- հայտարարել է նա: Բոզդաղը նշել է, որ մայիսի 15-ը պատմության մեջ կմտնի որպես «արյունոտ երկուշաբթի»:
Մայիսի 15-ին տեղի է ունեցել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը: Դեսպանատան բացման փաստը մեծ զայրույթ է առաջացրել պաղեստինցիների շրջանում, ովքեր բողոքի ցույցեր են իրականացրել Գազայի հատվածում: Մայիսի 15-ին իսրայելական կողմը պաղեստինցիների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել, ինչպես նաև կրակել է նրանց վրա: Դրա հետևանքով մահացել է շուրջ 58 մարդ, վիրավորվել են ավելի քան 2700-ը:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02