017 թվականի ընթացքում միայն կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 1663 դեպք է արձանագրվել, որը 92-ով գերազանցում է 2016-ին արձագարված դեպքերին, այսօր խորհրդարանում ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով 2017 թվականի գործունեության մասին հաղորդումը։
Պաշտոնյայի խոսքով՝ հաշվի առնելով այն, որ կոռուպցիոն հանցագործություններն ունեն լատենտայնություն և դրանց արձանագրման աճը ցույց է տալիս, որ «կոռուպցիայի նկատմամբ կա անհանդուրժողական մոտեցում»։
2017 թվականին կաշառք ստանալու մեղադրանքով դատի է տրվել 43 պաշտոնատար անձ. 2016-ին այդ թիվը եղել է 26։
2017 թվականին քննված կոռուպցիոն բնույթի 1005 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 599 անձ։
Ըստ գլխավոր դատախազի՝ փոխվել է քրեական հետապնդման ենթարկված անձանց կազմը։ Նրա ներկայացրած տվյալներով, Հատուկ քննչական ծառայությունում և Ազգային անվտանգության քննչական վարչությունում 2017-ին քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ։ Այդ անձանց շարքում 45-ը ոստիկանության աշխատակիցներ են եղել, այդ թվում՝ 4-ը բաժնի պետեր՝ անձնագրային վարչության պետ, քրեական հետախուզության բաժանմունքի պետ և այլն։
Քրեական հետապնդման ենթարկված պաշտոնյաներ են եղել նաև Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից (ԴԱՀԿ), Պետեկամուտների կոմիտեի 10 պաշտոնյաներ, մաքսային ծառայության 1 պետ։ Դատի տրված անձանց թվում են՝ ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, երկու դատավորոներ, դատախազության մեկ դատախազ, Քննչական կոմիտեի երեք քննիչներ և այլն։
«Այս ոլորտում ձեռքբերումները մեզ թույլ են տալիս վստահորեն խոսելու այն մասին, որ մենք ճիշտ ուղղության վրա ենք։ Կարող եմ ասել, որ բարելավել է նաև ինչպես օպերատիվ հետախուզական աշխատանքների քննության որակը, նաև մեծացել էհնարային վերահսկողության մակարդակը, առանց որի մենք չենք կարող ցանկալի արդյունքների հասնել», - հայտարարեց Դավթյանը՝ ընդգծելով, որ առաջիկայում արդյուքններըն ավելի շոշափելի կլինեն։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01