Մայիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանին: Կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտում բացարձակ առաջնահերթություն է Հայաստանում աղքատության հաղթահարումը, որը ոչ այնքան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լուծման, որքան տնտեսական ընդհանուր զարգացման և կառավարման արդյունավետության խնդիրն է: «Ես առանձնահատուկ ուշադրություն եմ ուզում դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, մանկատների գործունեությանը և այնտեղից դուրս եկած անձանց իրավունքների հետագա պաշտպանությանը: Կարևորագույն շեշտադրումներից մեկն եմ համարում պատշաճ կրթություն ստանալու հնարավորությունը, որը նրանց կյանքի հետագա կազմակերպման կարևորագույն նախապայմանն է լինելու »,- ընդգծել է պարոն Փաշինյանը: Այնուհետև վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արտեմ Ասատրյանին կատարած աշխատանքի համար և նշել. «Այն համագործակցության ու համերաշխության մթնոլորտը, որ մենք հաստատել ենք Հայաստանի Հանրապետությունում համոզված եմ, որ պետք է իր արտահայտումն ունենա նաև պետական կառավարման մարմիններում: Մարդիկ իրենց աշխատանքով պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ քաղաքացուն և հայ ժողովրդին»: Արտեմ Ասատրյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և հայտնել իր պատրաստակամությունը օգնելու յուրաքանչյուր հարցում և իր փորձն ու գիտելիքները ի նպաստ բերելու սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն ու ամրապնդմանը: Նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել պարոն Վարչապետին դժվարագույն ոլորտի վստահության համար և նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտն առնչվում է յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ կարգավիճակից ու սոցիալական դիրքից: Եվ յուրաքանչյուր աշխատակցի ամենօրյա աշխատանքից է կախված լինելու նրանց խնդիրների արագ լուծումը: «Իմ նոր գործընկերների հետ երկօրյա շփումներից ու աշխատանքային քննարկումներից կարող եմ փաստել, որ մենք արդեն ֆիքսել ենք առաջնահերթությունները և համոզված եմ, որ մենք հնարավորինս արագ ժամկետներում գտնելու ենք վերհանված խնդիրների լուծումները »,- ասել է Մանե Թանդիլյանը:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01