«Ծառուկյան» դաշինքը, կառավարությունում չորս նախարարի պորտֆել եւ մեկ փոխվարչապետի պաշտոն ստանձնելով, չի սահմանափակվելու, մարզերում եւ տեղական ինքնակառավարման համայնքներում նույնպես ակնկալիքներ ունի:
Եթե ՏԻՄ-երում պաշտոնների հարցը լուծվում է ընտրության միջոցով, ապա մարզպետների պարագայում վարչապետի նշանակմամբ: Թե քանի մարզպետի պաշտոնի շուրջ է բանակցում Գագիկ Ծառուկյանը, իր ղեկավարած խմբակցության պատգամավորները դեռ չեն մանրամասնում: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ տեղյակ չէ քննարկումներից, բայց վստահ է՝ բարոյական իրավունք ունեն հավակնելու մարզպետների պաշտոններին:
«Մարզպետների մասին որեւէ քնաարկում չգիտեմ, կարող եմ ասել, որ տրամաբանական է, որ կառավարության կազմում լինելը չի նշանակում միայն նախարարության պորտֆելներով սահմանափակվել: Պետք է ունենաս փոխնախարարներ, քաղծառայողներ, վարչության պետեր, խորհրդականներ: Մենք բարոյական իրավունք ունենք հավակնել ունենալ մարզպետներ, ունենանք նաեւ ՏԻՄ մարմիններում թեկնածուներ, որոնք ժողովրդի կողմից կընդունվեն: Կառավարության կազմը պետք է կիսես ոչ միայն գործով, այլեւ լիազորություններով»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը: Անդրադառնալով Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանի նշանակմանը՝ պատգամավորն ընդգծեց, որ Ծառուկյանը պատահական թեկնածուների չի նշանակում, նախկին պաշտոնում Ռոստոմյանը հաջողություններ է արձանագրել: Այնինչ Ռոստոմյանի նշանակումը սոցիալական ցանցերում բուռն քննարկման թեմա դարձավ, դժգոհություներ եղան, որ այդ պաշտոնում անհաջող ընտրություն է կատարվել: «Եթե մեր նախարարությունների ոլորտում կա մի ոլորտ, որտեղ առաջընթաց կա, դա սպորտի եւ երիտասարդության հարցերի ոլորտում է, իհարկե, մեծ դեր է ունեցել Ծառուկյանի անմիջական եւ հետեւողական վերաբերմունքը, բայց չի կարելի ասել, որ դրա մեջ Ռոստոմյանը դեր չի ունեցել: Ես չեմ լսել, որ դժգոհություններ են եղել Ռոստոմյանից: Ծառուկյանը ունի մի սկզբունք՝ պաշտոնի գործուղել մի մարդու, ում հետ հույսեր է կապում եւ վստահ է, որ ոլորտը չի ձախողելու»,-հայտարարեց Գեւորգ Պետրոսյանը: Վերջինս հայտարարեց, թե Ծառուկյանը երբեք գործադիրում չէր առաջարկի բարեկամի թեկնածությունը:
Հիշեցրինք, որ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք նշանակվեց Կոտայքի մարզպետ եւ մինչ օրս պաշտոնավարում է: Ծառուկյանի մյուս երկու փեսան՝ Արգամ Աբրահամյանը եւ Դավիթ Մանուկյանը «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակով դարձան պատգամավորներ:
«Ծառուկյանը գործադիր իշխանության մարմիններում երբեք չի տեղավորում իր բարեկամին, ազգականներին, խնամիններին: Երբեք չի գնա այդ քայլին, իսկ Ռոստոմյանը կազմակերպչական ունակությունների տիրապետող անձ է, եւ իվերջո նա ոչ միայն սպորտի, այլեւ երիտասարդության հարցերի նախարար է եղել: Առաջին օրվանից, որ սկսեն անվանարկել, դա նորմալ մոտեցում չէ, թողեք թույլ տանք մարդիկ աշխատեն, կառավարությունը մտնի իր հունի մեջ»,-վրդովված ասաց Գեւորգ Պետրոսյանը, որը տարիներ առաջ վեց ամիս զբաղեցրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ազգային համաձայնության կառավարությունում «Ծառուկյան» դաշինքին հատկացվել է Արտակարգ իրավիճակների, Կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, Սպորտի եւ երիտասարդության հարցերի, ինչպես նաեւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01