ARM | RUS |

Այս իրավիճակում ձևավորված կառավարության մասին կա՛մ պետք է լավն ասել, կա՛մ ոչինչ. Հրանտ Բագրատյան

16.05.18 | 10:48

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է նոր ձևավորված կառավարությունից սպասելիքներին, թե ով և ինչպես Հայաստանը կարող է դուրս հանել ներկայիս ծանր վիճակից:

-Պարո՛ն Բագրատյան, Նիկոլ Փաշինյանի ձևավորած ժամանակավոր կառավարության մասին տարբեր կարծիքներ հնչեցին. եկեք կուսակցական քվոտայով նախարարներին մի կողմ թողնենք, որովհետև այս նշանակումները քաղաքական պայմանավորվածության արդյունք են, և անդրադառնանք կաբինետի երիտասարդ անդամներին՝ Փաշինյանի թիմի անդամներին: Նրանցից ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Այս փուլում Հայաստանում ստեղծված այս իրավիճակում ձևավորված կառավարության մասին կամ պետք է լավն ասել, կամ ոչինչ: Ինչո՞ւ, որովհետև դեռ ոչինչ չեն արել, նրանցից սպասելիքներն ահռելի են, և ես այս առումով ավելի շատ հանդես եմ գալիս որպես քաղաքացի, քան որպես մասնագետ ու քաղաքական գործիչ:

Անկեղծ ասած, կուզեի, որ իրենք ավելի շուտ ոգևորվեին և փորձեին մի բան անել: Գնահատականներ չեմ ուզում տալ, որովհետև առաջին խոսքը , որ կգա բերանիս, այն է, որ տեսնեմ՝ ինչ ծրագիր են ներկայացնելու պառլամենտ: Դրանից հետո պետք է լռել ևս 100 օր և հետևել սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, դրանց դինամիկային: Եվ դրա մեկնաբանությունն արդեն, ինքնըստինքյան, կլինի հենց գնահատականն այդ կառավարությանը:

-Սակայն տնտեսագիտորեն արդարացվա՞ծ է իրենց թիմի այն հիմնական մոտեցումը, որ «մենք արել ենք անհնարինը՝ հեղափոխություն, կկարողանանք նաև դա անել»: Սրա առաջին և երկրորդ փաստարկն այն է, որ Հայաստանի միջազգային իմիջը վերջին իրադարձություններից հետո այնքան է բարձրացել, որ կլինեն հսկայածավալ ներդրումներ, որոնք էլ հաջողության գրավականներից մեկն են:

- Հարցի առաջին մասը, որ «լավ հեղափոխություն արեցինք, լավ իշխանություն էլ կձևավորենք».նման հնարավորություն, այո, կա, բայց, ինձ համար հեղափոխությունները երկու մասից են բաղկացած, պատկերավոր ասած՝ ֆուտբոլային խաղը երկու խաղակեսից է ձևավորված: Ու այն, որ առաջին խաղակեսը 1:0 հաղթել են, դեռ չի նշանակում, որ կհաղթեն նաև երկրորդ խաղակեսում, քանի որ կարող են ոչ միայն գոլ ընդունել, այլև պարտվել: Դրա համար, միշտ ասում եմ՝ հեղափոխությունը 2 մասից է.առաջին մասը՝ ընդդեմը, ստացվեց, բայց կա նաև հանունը, որը, հնարավոր է, չստացվի: Եթե մենք ասածս դիտարկում ենք նաև պատմության տիրույթում, ապա «հանուն»-ի դեպքում, այսինքն, երբ անցնում ենք գործնական իրացման, ձախողվում են նման հեղափոխությունները: Ինչո՞ւ, որովհետև և՛ իշխանության եկածները, և՛ նրանց իշխանության դրածների (ուշադիր, չշփոթել դրածո բառի հետ – Հ.Բ.) մոտ սպասումները բարձր են: Եվ սկսվում է նախկինում արված աշխատանքի անխնա քննադատությունը: Տվյալ դեպքում դա պետք է արվի, բայց դրա հետ մեկտեղ սկսվում են կոպիտ սխալներ ու վրիպումներ: Այնպես որ, կապրենք, կտեսնենք: Իմ գնահատականն այն է, որ ոչ մեկին, այդ թվում՝ հեղափոխությունը հաղթած դեմքերին խորհուրդ չէի տալ մտածել, որ հանգիստ ստացվելու է 2-րդ մասը՝ 2 րդ խաղակեսը: Նորից եմ ասում, նախ, ցույց տվեք ծրագիրը:

- Ասվել է, որ քաղաքական փոփոխությունն անհրաժեշտ է, իսկ կա՞ գիտակցություն, որ առկա օրենսդրական դաշտում սա հնարավոր չէ, կամ միգուցե հակառակը, հնարավո՞ր է աշխատել:

-Այո, հենց դրա մասին եմ ուզում ասել. նույն տնտեսական քաղաքականությունը չի կարող շարունակվել: Ու ուզում եմ հասկանալ՝ որն է լինելու այդ քաղաքականությունը: Եվ հիմնական տպավորությունը նորանշանակ կառավարությունից այն է, որ իրենք չեն ասում՝ «մենք ուրիշ բան կանենք», իրենք ասում են՝ «մենք ավելի ազնիվ ենք անելու»: Իսկ ես ուզում եմ ասել, որ հանրապետությունը այնպիսի վիճակում է թե՛ սպառման, թե՛ ներդրումների հարաբերակցության, թե ՛ էկոնոմիկայի բաշխվածության, թե՛ տնտեսության ճյուղային կառուցվածքի առումով, որ հինը, որ ձևավորվել էր և իրեն սպառել էր դեռ մինչև 2010 թվականը, շարունակել չի կարելի: Ես դա անվանել եմ Catch up, այսինքն՝ վերականգնողական, հասնողական քաղաքականություն և դա, ի դեպ, Սերժ Սարգսյանի կոպիտ սխալն էր՝ հանձինս իր 3 վարչապետների: Նա չհասկացավ, որ դեռևս 2009-2010 –ին պետք էր դա փոխել: Հիմա Ձեր հարցի 2-րդ մասը՝ ներդրումները կաճե՞ն, հնարավոր է՝ աճեն: Նախ, հուսով եմ, որ նոր կառավարությունը կհայտարարի, թե ինչ բան են ներդրումները / Բագրատյանը պնդում է,որ մեզանում ներդրումների օրենսդրական ձևակերպումը չկա/, որովհետև մենք չունենք: Նախորդ վարչապետն, օրինակ, ասում էր՝ «ներդրումներն աճել են» և այլն, բայց մեզ մոտ դրանք սահմանված չեն: Իսկ եթե մի բան չկա, չգիտենք՝ ինչ է, ինչի մասին է խոսքը,ապա ինչպե՞ս ենք դա աճեցնելու: Նորից եմ ասում՝ մարդիկ իրենց բիզնես ծրագրում որպես ներդրում նշում են աշխատավարձը: Ահա, սա է, որ ես պետք է ճշտեմ և այդ ժամանակ սիրով կպատասխանեմ՝ ներդրումները կաճե՞ն, թե կպակասեն:

-Քանի որ ֆուտբոլային տերմինաբանությամբ եք խոսում, լրացուցիչ ժամանակ լինելո՞ւ է: Նաև ասեք՝ պայմանական, ի՞նչ ժամկետներում են՝ 1-ին, 2-րդ խաղակեսերը:

-Եթե չհաջողվի 2-րդ խաղակեսը, կլինի լրացուցիչ ժամանակ և կլինի իշխանափոխություն: Ինչ վերաբերում է պայմանական ասած, խաղակեսերին, այս ամենը ես կգնահատեմ՝ մինչև 1 տարի: Նորից եմ ասում՝ պետք է կարգի բերել տնտեսությունը: Դժբախտաբար, այնտեղ չկան ակնհայտ հեշտ էվոլյուցիոն քայլեր: Ռադիկալ քայլերից խուսափելն անհնար է, որովհետև 10 տարի ոչինչ չի արվել: Հիմա, դրան զուգահեռ ունենք Ղարաբաղյան պրոբլեմ: Չգիտեմ՝ ինչքան ժամանակ ունենք, և այնտեղ մեզ լավ լուծումներ չեն սպասվում:

-Մադրիդյան սկզբունքների մասի՞ն եք խոսում, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների՞:

-Այո՛: Շատ հեշտությամբ կարող են գալ, ասել՝ եթե չստացվի, իսկ ինչո՞ւ էիք գալիս իշխանության: Դրա համար, կարծում եմ, որ կոնկրետ այս իշխանությանը, անպայման, պետք է օգնել, տուրք չտալ անձնական ամբիցիաներին, ինչը և անում եմ: Օգնել, որպեսզի տեսնենք՝ կստացվի՞, թե ոչ:Բայց իրավիճակը համարում եմ բավականին բարդ և ոչ կայուն:

-Այս կառավարության թիմի անդամներից մեկը խոսեց քաղաքական սերնդափոխության մասին: Եթե երիտասարդների մուտքը կառավարություն շատերը ողջունեցին, դա չի նշանակում, որ ավելի ավագ սերնդին դուր կգա, օրինակ՝ օգտատերերից մեկը իրեն այս ֆոնին զգում է՝ «սովետիկուս»: Արդյո՞ք սա ճիշտ ու արդարացի մոտեցում է:

-Այս առումով, ասեմ, որ բարեբախտաբար, կառավարությունում չեն Վաչե Գաբրիելյանն, Վարդան Արամյանն ու Սուրեն Կարայանը: Ինչո՞ւ, որովհետև նրանք հին տնտեսական դպրոց են ներկայացնում, բայց իրենք ինձանից 10-15 տարի փոքր են: Խոսում են 90-ականների տնտեսագիտական լեզվով, իսկ դա հին է: Ես մի քիչ չեմ հասկանում սերնդափոխությունը տնտեսական քաղաքականության մեջ ի՞նչ կարող է լինել: Մակրոէկոնոմիկան տարիք չի հարցնում։ Այն, որ գալիս են, պետք է գան երիտասարդներ, դա ողջունելի է։ Վստահ եմ՝ նաև, որ այդ եկած երիտասարդների մի մասը մի քանի ամիս հետո կառավարությունում չի լինելու:

-Այսինքն՝ ինչ, այս երիտասարդ կադրերի նշանակումները տո՞ւրք էր հեղափոխությանը:

-Իրենք գրավել են իշխանությունը, արել են հեղափոխություն, արդարացիորեն, իրենց իրավունքն է՝ այդպես վարվել: Բայց կյանքի իրավունքն է՝ ասելու, որ «պարոնայք, ես ունեմ իմ իրավունքները»:

-Հիմնական ուղերձը, որ տվեց Նիկոլ Փաշինյանն իր կաբինետի առաջին նիստում, որ յուրաքանչյուրն իր տեղում փորձի ՀՀ քաղաքացու կյանքն ավելի հեշտ ու բարեկեցիկ դարձնել: Սա ընդհանուր գծերով, ճի՞շտ ուղերձ է:

-Ոչ, մենք գտնվում ենք շատ վատ վիճակի մեջ: Եթե ես լինեի, եթե ինձնից խորհուրդ, իհարկե, հասնում է, ապա առաջիկա կես տարում մենք պետք է պարզապես քաղաքական, բարոյական արդարությունը վերականգնենք, կենսամակարդակի բարձրացումն այս ժամանակահատվածում բացառում եմ: Բայց կես տարի հետո, ճիշտ քաղաքականության հետևանքով, այո, հնարավոր է: Եվ ուրեմն՝ առաջինը, որ այս փուլում կպահանջեի, անել՝

ա/ ռեֆորմներ.

բ/ ամեն ինչ անել արդար և ազնիվ:

Իմ ասածի մեջ ավելի բարեկեցիկն այս պահին չկա։

-Չգիտեմ՝ ինչպես տնտեսության մեջ, բայց օրինակ դատական համակարգում փորձագետներն ասում են, որ հիմնական խնդիրը անձինք են, ոչ թե օրենսդրությունը: Հիշենք՝ Նիկոլ Փաշինյանը ևս ոչ վաղ անցյալում մեղադրում էր հեռացող իշխանություններին, որ վճիռներում ամեն ինչ համապատասխանում է օրենքի տառին, բայց վճիռը ծայրից ծայր սուտ է, չի համապատասխանում իրականությանը:

-Բացարձակապես համաձայն չեմ. մեր տնտեսական օրենսդրությունը խառնաշփոթի մեջ է: Օրինակ՝ ով շատ է փող աշխատում, քիչ հարկ է տալիս, ըստ օրենքի, ով քիչ է աշխատում, շատ հարկ է տալիս: Ով հարուստ է, ստանում է սոցիալական նպաստ, մեր մոտ նպաստների համակարգը չի աշխատում, մենք չենք կարողանում որոշել աղքատին: Կամ՝ պետության կողմից արտոնությունները կարող են ստանալ միայն խոշորները: Եթե Նիկոլ Փաշինյանի ոչինչ չանի ու եղածը պահպանվի, հարուստները գնալով ավելի են հարստանալու: Ավելի, քան Սերժ Սարգսյանի ժամանակ, աղքատները գնալով աղքատանալու են: Այնպես որ, ասել, որ մենք ունենք լավ դատական ու տնտեսական դաշտ, որը կարելի է կիրառել, համաձայն չեմ: Ոչ օրենք կա, ոչ էլ դատարան։ Բացի այդ, եթե վերցնեմ իրավական մի քանի ոլորտ՝ սնանկացում և այլն, վարկեր, վարկերի վերադարձնելություն, այստեղ վիճակը խայտառակ է: Եթե այսօր Կենտրոնական բանկը ճիշտ գործի, վարկերի մինչև 12 տոկոսը, ըստ իս, անհուսալի է:

-Խոսքը գյուղատնտեսական վարկերի մասի՞ն է:

-Նախ և առաջ, գյուղատնտեսական վարկերի, սպառողականների նույնպես: Կորպորատիվ վարկերը նույնպես։ Մենք անընդհատ վերավարկավորում ենք էս մարդկանց, բայց մենք խնդիր չենք լուծում, և մենք իրենց դատապարտել ենք հավերժական աղքատության ու բանկերի հանդեպ պարտավորության:

-Բայց այդպես ողջ աշխարհում է՝ ԱՄՆ, Եվրոպա:

-Գերմանիայում, օրինակ, այդպես չէ,և բացի այդ, մենք ուզում ենք նորմալ երկիր դառնալ չէ՞: Եվրոպական չափանիշներով և այլն: Ամբողջ աշխարհում, այո, այդպես է, օրինակ՝ Նիգերիայում, իսկ ԱՄՆ-ում Ձեր ասածն այդչափ չկա:

-Հետևաբար, տնտեսական օրենսդրության արմատական փոփոխությո՞ւն եք ակնկալում:

-Այո, ովքեր ասում են՝ օրենսդրական դաշտը լավն է, դատավորը լավը չէ, այդպես չէ: Այսինքն՝ դատավորն էլ է վատը, օրենսդրական դաշտն էլ:

-Իսկ տնտեսության մեջ ռեֆորմների հիմնական ուղղություններն ըստ Ձեզ:

-Օրինակ՝ կառավարության ծրագրից պետք է հստակ պատասխան ստանամ՝ համախառն ներքին արդյունքի մեջ ինչպե՞ս են բարձրացնելու փոքր բիզնեսի, բանվորության, գյուղացիության, ժողովրդի տեսակարար կշիռը: Գործող օրենսդրությամբ խոշորների տեսակարար կշիռը գնալով ավելանում է: Այս իշխանության օրոք 20 տարում ՀՆԱ-ում ժողովրդի մասնաբաժինը 40 տոկոս էր, հիմա դարձավ 32:

-Աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի աջակցության մասին է խոսվում. նրան հրավիրել են, ինքն էլ պատրաստակամություն է հայտնել գալ, օգնել: Ինչ կասեք՝ ոչ միայն նրա, այլ աշխարհահռչակ մասնագետների ներգրավման մասին:

-Տարոն Աճեմօղլուն լավ տնտեսագետ է, ինստիտուցիոնալիստ: Ես նույնպես ինստիտուցիանալիստ եմ, որովհետև իմ «Հասարակությունը և պետությունը» համարում եմ ժամանակակից ինստիտուցիոնալիզմի գրքերից մեկը: Ինչ վերաբերում է նրա հնարավորություններին որպես մակրոտնտնեսագետի, ես նրան չեմ ճանաչում:Իհարկե, կարդացել եմ նրա 3 հիմնական աշխատությունները, որոնցից 2 գրել է Ջեյմս Ռոբինսոնի հետ. դրանք ինստիտուցիոնալ աշխատություններ են: Ըստ որում՝ ամենակարկառուն աշխատությունը՝ «Ինչո՞ւ են ազգերը ձախողում», ապա կարծում եմ, որ դեռևս 99-ին հրապարակած իմ գրքում, իսկ դրանից առաջ Գայդարի «Պետություն և էվոլյուցիա» ավելի ճիշտ կոնցեպտ էին տվել: Եվ այնպես չէ, որ ազգերը միայն ներառական զարգացմամբ են առաջ գնում, դա սպիրալ է: Բայց Տարոն Աճեմօղլուն, այնուամենայնիվ, իմ սիրած տնտեսագետներից մեկն է, նրան ցիտում եմ, երբ պետք է, և կարծում եմ, որ հնարավոր է, որ կարողանան մի քանի խելոք դասախոսություն կարդալ: Բայց որպեսզի Տարոն Աճեմօղլուն մակրոտնտեսական քաղաքականության վերաբերյալ գոնե մեկ նախադասություն խորհուրդ տա, ապա խորհուրդ կտայի գոնե մի 3 տարի Հայաստանում ապրեր: Նրա էթնիկ հայ լինելու մասին.անշուշտ, հայ է:

-Նկատի ունե՞ք, որ կինը թրքուհի է, այլ կասկածնե՞ր:

-Այո, գիտեմ, որ նրա կինը թրքուհի է և, ավելին, նրա կնոջ հայրը՝ Թուրգութ Օզալի կառավարությունում պետական նախարար էր: Դա ոչինչ չի նշանակում, ես չգիտեմ՝ Տարոն Աճեմօղլու իդենտիֆիկացիան ինչ է, այսինքն` ինքն իրեն ի՞նչ է համարում: Բոլոր դեպքերում, ուզում եմ հիշեցնել, որ Հայաստան մի քանի անգամ եկել է Աբել Աղանբեկյանը: Իմ կողմից շատ սիրված տնտեսագետ: Կարծում եմ, որ 20-րդ դարի մեր 3 մեծ տնտեսագետներից մեկն է (Արմեն Ալչյանի և Թադևոս Ավթալբեկյանին զուգահեռ)։ Բայց Աբել Աղանբեկյանին չհաջողվեց (կամ չուզեց) Հայաստանի մասշտաբով արդյունավետ շատ քայլեր առաջարկել։ Ասենք՝ ասում էր՝ պոմիդորի արտադրություն զարգացնենք, կամ տրոլեյբուսների: Իհարկե, կա ավելի լուսավոր կետ՝ 2009-ին այցելեց, դուրս եկավ կառավարությունից և ասաց, միայն հիմարը կարժևորի ազգային արժույթը: Իսկ ընդհանուր առմամբ, մի քանի անգամ մենք զրույց ունեցել ենք, և հասկացել ենք, որ գալ, Հայաստանի մեջ խրվելու համար տարիներ են պետք: Իսկ Աբել Աղաբեկյանը մեծություն է՝ թեորեմ ունի ապացուցած, և այս առումով, էկոնոմետրիկայի մեջ ավելի մեծ լումա ունի:

-Հայրենադարձության մասին բազում հայտարարություններ են եղել, ի վերջո, ներգաղթի խթանումը եղել է ՔՊ-ի ծրագրի հիմքում, և այս առումով՝ ներգաղթի ի՞նչ հոսքեր եք սպասում: Հիմա, հետո, սպասում ե՞ք, թե ոչ:

-Եթե նոր իշխանությունը կարողանա հաստատել արդարություն՝ տնտեսության ու սոցիալական կյանքի կազմակերպման գործում, ես սպասում եմ դրական տեղաշարժերի:

-Բայց նաև տպավորություն կա, որ Արևմուտքում հաստատված մեր հայրենակիցները հայրենադարձության մասին ավելի շատ ցանկությունների մակարդակով են խոսում, քան գործնական քայլերի:

-Կարծիքն անտեղի չէ, դրա մեջ լուրջ ճշմարտություն կա, բայց 100 տոկոսանոց չէ: Կան մարդիկ, որոնք գալիս են և կվերադառնան:

tert.am


ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել համագործակցությունը Կուբայի հետ․ Զախարովա

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել...

14:23

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

14:08

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական ոստիկանության մեքենան

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական...

13:52

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

13:37

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է...

13:21

Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև. Անանյան

Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև....

13:15

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․ Զաքարյան

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․...

13:02

Խաչատուրյանը և Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների շարունակական զարգացումը

Խաչատուրյանը և Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար...

12:33

Գյումրիում բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Գյումրիում բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան...

12:07

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ» 21-21-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել ու շպրտվել են

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ» 21-21-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել ու...

11:47

Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել է

Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել...

11:22

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական...

10:34

Ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել...

10:03

Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի դեսպանին

Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի...

21:09

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

21:07

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանա

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ...

21:04

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ Անանյան

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ...

20:45

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

20:16

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝ Պաշտպանության նախարարի հրամանով

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝...

19:19

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական...

19:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01