Եվրասիական տնտեսական միությունը եւ Իրանը մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովում ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել ազատ առեւտրի գոտու վերաբերյալ:
«Այժմ համաձայնագրում ներառված Է այն ապրանքների սկզբնական ցանկը, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը փոխադրաձ առեւտրում կնվազեցվեն կամ կվերացվեն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: Համաձայնագիրն ընդգրկում Է փոխադարձ առեւտրի ծավալի 50 տոկոսը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աստանայի տնտեսական համաժողովում հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նա ճշտել Է, որ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ առեւտրի ծավալը 2017 թվականին կազմել Է 2,7 մլրդ դոլար: Նրա խոսքով՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո կողմերը կկարողանան տնտեսել ներմուծման մաքսատուրքերի վճարման հարցում: ԵԱՏՄ-ի համար նախատեսված ցանկում ներառված են մսամթերքն ու յուղաճարպային արտադրանքը, հրուշակեղենի ու շոկոլադի առանձին տեսակներ, կոսմետիկա, Էլեկտրոնային ու մեխանիկական սարքավորումների տեսակներ:
Իրանական կողմը տարիֆային զիջողություններ կստանա պարենային ապրանքների ընդգրկուն ցուցակով, որը կներառի բանջարեղեն, մրգեր, չորացրած մրգեր, ինչպես նաեւ շինարարական նյութեր: «Արդյունաբերական ապրանքների գծով Իրանի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափը կնվազի 7 տոկոսային կետով, իսկ միության երկրների համար՝ 3,5 կետով, գյուղատնտեսական ապրանքների գծով Իրանի համար դրանք կնվազեն 18 կետով, ԵԱՏՄ-ի համար՝ 5 կետով»,- հայտնել Է Սարգսյանը եւ հավելել, որ լիաֆորմատ համաձայնագիրը կարող Է ստորագրվել երեք տարի հետո:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02