Մեր բարդ տարածաշրջանում հենց կրթությունն է այն հիմնաքարը, որ կնպաստի հանդուրժողականության մթնոլորտի ամրապնդմանն ու տարածաշրջանի հետագա զարգացմանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ կրթության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունները շոշափելի արդյունք են արձանագրել: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանը` Հայաստանի կրթության նկատմամբ ցուցաբերվող հոգատարության եւ աջակցության համար: Ուզում եմ հավաստիացնել, որ կրթության համակարգում հայ-ամերիկյան համագործակցությունը լավագույն օրինակ դառնալու իրական հնարավորություններ ունի», -նշել է Լեւոն Մկրտչյանը:
Նախարարը նշել է Հայաստանի ամերիկյան համալսարանի դերը մեր կրթական համակարգում` ընդգծելով, որ Ամերիկյան համալսարանն իր ձեւավորման օրվանից նոր կրթական չափանիշ եւ որակ բերեց բարձրագույն կրթության համակարգում` խթան դառնալով նաեւ մյուս համալսարանների համար: Միաժամանակ, նախարար Լ. Մկրտչյանը ցանկություն է հայտնել ամերիկյան մասնակցությունն ակտիվացնել կրթական համակարգի բոլոր օղակներում:
Իր հերթին դեսպան Ռիչարդ Միլսը գոհունակություն է հայտնել կրթության ոլորտում առկա հայ-ամերիկյան համագործակցության մակարդակից նշելով. «Հպարտ եմ, որ ԱՄՆ դեսպանատան եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության միջեւ կա նման տեւական ու կենսական նշանակության գործընկերություն, որի հիմքում մեր այն ընդհանուր համոզմունքն է, որ կրթությունը մարդու կենսական իրավունքներից է»:
Խոսելով անկախության տարիներին կրթական մի համակարգից մյուսի անցման ճանապարհի մասին` Լեւոն Մկրտչյանը նկատել է, որ կառուցվածքի առումով Հայաստանի կրթական համակարգը գրեթե ամբողջությամբ ձեւավորվել է, սակայն մեծ անելիքներ կան բովանդակության ապահովման ուղղությամբ: Ընդ որում, նախարարը նշել է, որ կրթական նոր համակարգի ձեւավորման գործում մեծ ներդրում են ունեցել Միացյալ Նահանգները, Համաշխարհային բանկն` իր վարկային ծրագրերով, մասնավորապես ՀԲ վարկային ծրագրով նախատեսվում է իրականացնել հանրապետության մի շարք դպրոցների նորոգման աշխատանքներ: Նախարարը ցանկություն է հայտնել՝ ՀԲ-ի հետագա վարկային ծրագիրն ուղղորդել կրթության որակի բարձրացմանը միտված նախաձեռնություններին, որոնք կնպաստեն բարձրագույն կրթության եւ ավագ դպրոցի բովանդակության եւ որակյալ կրթության ապահովմանը: Լեւոն Մկրտչյանը կարեւորել է «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի իրագործման վերաբերյալ ԱՄՆ ՄԶԳ (USAID)-ի հետ ստորագրված համաձայնագիրը, որի իրականացումը ոչ միայն ուղղված է մարդկային ճակատագրերի կառուցմանը, այլ նաեւ հասարակական համապատասխան վերաբերմունքի ձեւավորմանը:
«Միայն որակյալ կրթություն ստանալու միջոցով է, որ հաջորդ սերունդը կարող է կերտել ու ամրապնդել Հայաստանի ապագան: Հպարտ ենք, որ աջակցում ենք նախարարությանը՝ երեխաների պաշտպանության ազգային բարեփոխումների ու ներառական կրթության ասպարեզներում, լիահույս ենք, որ այսուհետ առավել կխորացնենք մեր գործընկերությունը կրթության ոլորտի հետագա զարգացմանը միտված ձեր նախաձեռնությունների շրջանակում»,-ավելացրել է ԱՄՆ դեսպանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել գերազանցության կենտրոններին, անգլերեն լեզվի տարածման արդյունավետության բարձրացմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, հակակոռուպցիոն ծրագրերի իրականցմանը, ինչպես նաեւ կրթության ոլորտում երկկողմ հարաբերությունների համագործակցությանը վերաբերող այլ հարցերի:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47