Հեղափոխությունը մարդկանց մոտ աներկբա, այս պահին խնդիրներ լուծելու անհրաժեշտություն է առաջացնում: Մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը՝ նշելով, որ արդեն իսկ գյուղացիներն ասում են՝ մեր խնդիրները լուծեք, տաքսու վարորդները՝ վարկերը մարեք:
Բանախոսը նշեց՝ այն խնդիրները, որոնք ձևավորված են մեր իրականության մեջ, ձեռքի մի հարվածով լուծվող խնդիրներ չեն: Նա, սակայն, հավելեց, որ վերջին այս շարժման ժամանակ ոչ ոք չէր փորձում ավելի կոշտ խնդիրներ դնել, ասել՝ սիրելիներս, սա է խնդիրը, և դրա լուծումը պահանջում է որոշ ժամանակ:
«Ես չեմ ցանկանա, որ այս կառավարությունը հայտնվի ծուղակի մեջ, դա որևէ մեկիս շահերից չի բխում: Ես չեմ հասկացել՝ ինչու են մարդիկ անհամբեր սպասում որևէ կառավարության ձախողման, քանի որ դրա հաջողությունը բոլորինս է, անհաջողությունը ևս»,- ասաց նա՝ հավելելով, որ երբեք չի նպաստի որևէ գործողության, որ կառավարությանը կդնի այդպիսի դժվար վիճակի առջև:
Հարցին՝ նոր Կառավարության կազմը որքանո՞վ է դրական ակնկալիքների տեղ տալիս, ո՞ր ոլորտներում արված նշանակումներն են իրեն գոհացնում, և հակառակը՝ որո՞նք են մտահոգիչ, նա պատասխանեց. «Երբ առաջին նշանակումներն եղան՝ ՊՆ, ԱԳՆ, ֆինանսների նախարարություն, այդ թվում՝ փոխվարչապետի, իմ մտահոգությունները մասամբ փարատվեցին, որովհետև այդ պաշտոններում հայտնվեցին մարդիկ, որ իրենց գործում պրոֆեսիոնալներ են»:
ՀՀԿ խմբակցության անդամը նշեց, որ լավ ճանաչում է նաև Մհեր Գրիգորյանին, Արծվիկ Մինասյանին ևս կվստահեր, նույնը կարող է ասել գյուղնախարարի մասին, ում փորձառությունը վստահություն է ներշնչում, իսկ մնացածին չի ճանաչում:
Հարությունյանն անդրադարձավ նախարարների տարիքի վերաբերյալ քննարկումներին, նշեց՝ երիտասարդ լինելը բացասական չէ, նման դեպքերում ավելի կարևոր է փորձառության պակասը:
«Ես հիմա տեսնում եմ՝ նրանք ինչով են փորձում հանրությանը գրավել՝ ոտքով գնալ, բոլորին բարևել, բայց նախարարից դա չեն սպասում, սպասում են որոշումներ, իր ոլորտում քաղաքականության իրականացում: Ես կարծիքներ հայտնելուց զերծ կմնամ, կսպասեմ»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ հնարավորությունների չափով ինքն էլ հնարավորինս կնպաստի նոր Կառավարության աշխատանքին:
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03