Կառավարության դիմաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվեցին դեպի քաղաքապետարանի շենք:
Բողոքի ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ Տարոն Մարգարյանն այս տարիների ընթացքում վատնել է քաղաքային բյուջեն, կայացրել է անօրինական որոշումներ:
«Ինչպես Սերժ Սարգսյանը հեռացավ, Կառավարության կազմը փոխվեց, այնպես էլ Տարոն Մարգարյանը պիտի հեռանա, «Հանրապետականը» պիտի կապիտուլյացիայի ենթարկվի»,-շեշտում են բողոքի ակցիայի մասնակիցները:
Նրանց դիտարկմամբ՝ ակցիաները չեն դադարելու այնքան ժամանակ, մինչև Տարոն Մարգարյանը չհեռանա քաղաքապետարանից:
Նշենք, որ քաղաքապետարանի դիմաց, ինչպես և երեկ, բողոքի ակցիայի մասնակիցներից բացի, հավաքվել են նաև քաղաքապետին սատարողները:
Ցուցարարների տարբեր ճամբարները միաժամանակ վանկարկում են «Տարո՛ն, հեռացի՛ր» և «Տարո՛ն, քաղաքապե՛տ»:
Քաղաքապետարանի մուտքը փակված է, քաղաքապետարանի պաշտոնյաներից ոչ ոք դեռ չի մոտեցել ցուցարարներին:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Երևանի քաղաքապետի, գլխավոր դատախազի հրաժարականների պահանջին և ասել, որ միանգամից բոլորի հրաժարականները պահանջելն այնքան էլ ճիշտ մոտեցում չէ:
«Հարցերին պետք է մոտենալ փուլ առ փուլ և հասկանալ՝ ում հրաժարականն ինչի համար ենք պահանջում»,- շեշտել էր նա:
tert.am
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03