Միջազգային հետազոտական The Social Progress Imperative նախագծի վերլուծական խումբը հրապարակել է 2016թ. սոցիալական առաջընթացի վարկանիշը, որում Հայաստանը 160 երկրների շարքում զբաղեցրել է 67-րդ հորիզոնականը: 160 երկրներից 27-ի վերաբերյալ տվյալներ դեռևս չեն հավաքագրվել:
Հայաստանն, ընդհանուր առմամբ, հավաքել է 66.05 միավոր: Մարդու հիմնական պահանջների բարելավման առումով Հայաստանը վարկանիշում 51-րդն է՝ ընդհանուր 85.26 միավորով: Բարեկեցության հիմունքներով Հայաստանը վարկանիշային ցուցակի 75-րդ հորիզոնականում է՝ ընդհանուր 69.26 միավորով: Հնարավորություններով Հայաստանը ընդհանուր 43.63 միավորով 85-րդն է:
«Մարդու հիմնական պահանջները» բաժնում Հայաստանի ցուցանիշները հետևյալն են` սննդի և առաջին բուժօգնության մատչելիություն` 96,35, ջրի և սանիտարական ծառայությունների մատչելիություն` 96,39, ապահովվածություն բնակտարածքով` 75,78:
«Մարդու բարեկեցության հիմքերը» անվանակարգում հիմնարար գիտելիքների հասանելիության առումով Հայաստանի ցուցանիշը 88,60 է, տեղեկատվության և հաղորդակցության միջոցների հասանելիության առումով` 75,35, առողջապահության մատչելիության առումով` 51,16, բնապահպանական կայունության առումով` 61,91:
«Մարդու զարգացման հնարավորություններ» բաժնում Հայաստանն ունի հետևյալ ցուցանիշները. անձնական իրավունքների մակարդակ` 39,73, անձնական ազատությունների մակարդակ` 48,16, հանդուրժողականություն և ներգրավվածություն` 39,96, առաջատար կրթության հասանելիություն` 46,68:
Սոցիալական առաջընթացի վարկանիշում Վրաստանը 54-րդն է, Թուրքիան՝ 58-րդը, Ադրբեջանը՝ 77-րդ տեղում է, իսկ Իրանը 93-րդն է: Վարկանիշը գլխավորում է Ֆինլանդիան 90,06 ցուցանիշով: Առաջին 5-ում են տեղ են գտել Կանադան, Դանիան, Ավստրալիան և Շվեյցարիան: Վարկանիշը եզրափակում են Չադը, Աֆղանստանը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը:
Սոցիալական առաջընթացի տեսանկյունից երկրների վարկանիշը որոշելիս՝ հաշվի են առնվում ավելի քան 50 ցուցանիշ, որոնք միավորվում են երեք անվանակարգերում:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47