ՀՀ ոստիկանությունում այսօր երեք նշանակում է արվել։ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր ներկայացրել է երկու նոր փոխոստիկանապետերին և Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«ՀՀ ոստիկանության պետ Վարելիյ Օսիպյանը քիչ առաջ ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանապետի առաջին տեղակալին՝ ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը և Հովհաննես Քոչարյանին, ով մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը»,-ասաց Ջանոյանը։
Նրա տեղեկացմամբ՝ նշանակում եղել է նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր պետի պաշտոնում, որը զբաղեցնելու է Արտակ Կարապետյանը, ով մինչ այս զբաղեցրել էր Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը:
Նշենք, որ Արտակ Կարապետյանը նախքան Շիրակի մարզային վարչության պետ նշանակվելը Վալերիյ Օսիպյանի հետ միաժամանակ աշխատել է Երևան քաղաքի վարչության վետի մյուս տեղակալի պաշտոնում:
Նշենք, որ ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Հունան Պողոսյանը, ով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հետո հրաժարականի դիմում ներկայացրեց, Վլադիմիր Գասպարյանի մյուս տեղակալին՝ Վարդան Եղիազարյանին փոխարինել է Հովհաննես Քոչարյանը: Արտակ Կարապետյանից առաջ ԿՀԴՊ ԳՎ պետի պաշտոնը զբաղեցնում էր Ռաֆիկ Զաքարյանը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01