Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին նաև Հայաստանի Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները` քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, ասորական համայնքի ղեկավար Արսեն Միխայլովը, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին նաև Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ Հայաստանի խորհրդարանը 2015թ. միաձայն ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը: «Ինձ համար մեծ պատիվ է, որ ես այդ հարցի հիմնական զեկուցողն եմ եղել: Միևնույն ժամանակ մենք մեր հույն և Կիպրոսի գործընկերների հետ աշխատանք ենք իրականացրել և հաջող պայքար ենք մղել ժխտողականության դեմ: Թե Հունաստանը, թե Կիպրոսը միաձայն դատապարտել են թուրքական ժխտողականությունը, սակայն սա բավարար չէ: Մենք պետք է կարողանանք համադրել հունական, ասորական և հայկական սփյուռքի միասնությունը, մեր պետությունների միասնությունը ընդդեմ թուրքական ժխտողականության», - ասել է Շարմազանովը:
Նրա խոսքով` քանի դեռ կա ժխտողականություն, վտանգ կա, որ նոր ցեղասպանություններ կլինեն. «Ավելին` թուրքական ժխտողականության հետևանք էին թե 1988թ. սումգայիթյան ջարդերը, թե ապրիլյան պատերազմում Ադրբեջանի հակամարդային գործողությունները և խաղաղ բնակչության, և զինվորների նկատմամբ: Մի բան պարզ է` մենք պայքարող ժողովուրդ ենք և պետք է պայքարենք: Մենք հաղթելու ենք, որովհետև Աստված է մեզ հետ և որովհետև մեր պայքարը ոչ թե ընդդեմ է, այլ հանուն ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության է»:
Շարմազանովն ընդգծել է, որ իր համար և ապրիլի 24-ը, և մայիսի 19-ը նախևառաջ վերածննդի օր են: «Այդ օրերը ինձ համար ոչ թե լացելու, այլ վերաիմաստավորելու, ազգային համախմբման օրեր են: Բնականաբար, ես և հունական, և հայկական ցեղասպանության ժառանգորդն եմ: Ես հայրական կողմով հունական ծագում ունեմ, մայրական կողմով՝ հայկական: Ինչպես ասել եմ` ես 100 տոկոսով հույն եմ ու հարյուր տոկոսով հայ եմ: Եվ դա ինձ կրկնակի ուժ է տալիս կրկնակի եռանդով պայքարել ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլ նաև Պոնտոսի հույների ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Մենք ունենք շատ լավ փորձ և միասնաբար պետք է պայքարենք»,- եզրափակել է ԱԺ փոխխոսնակը:
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:36 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03