EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ներկայացրել է ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին վկայող նոր լուսանկարներ և այլ մանրամասներ:
Համացանցում հրապարակվել է լուսանկար, որտեղ երիտասարդի ձեռքերում գիշատիչ թռչուն է: Ինչպես տեղեկացնում են Կենդանաբանության ինստիտուտի, Ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի կենդանաբան գիտաշխատակիցներից լուսանկարում, հավանաբար, տափաստանային ճուռակ է (Buteo rufinus):

Տափաստանային ճուռակը որսատեսակ չհանդիսացող կենդանի է, և տվյալ կենդանու որսը թույլատրված չէ: Տեսակը ՀՀ-ում լայնորեն տարածված է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ (IUCN) Կարմիր ցուցակում «Քիչ վտանգված» (Least Concern) կարգավիճակով: Տափաստանային ճուռակները հաճախ որսագողերի զոհ են դառնում, ինչպես նաև հանդիսանում են խրտվիլակային բիզնեսի օբյեկտներ: Հայաստանում տվյալ բիզնեսի օբյեկտներից շատերը գիշատիչ թռչուններ են:
Ի դեպ, լուսանկարում պատկերված թռչնի արտաքինից կարելի է ենթադրել, որ կենդանին հավանաբար դեռ ողջ է: Լուսանկարներում երևում է նաև, որ թռչնի փետուրների մի մասը բացակայում է, սակայն ոչ փետրափոխման հետևանքով, այլ՝ ջարդված են: Ինչը վկայում է նրա մասին, որ հավանաբար երիտասարդի կրակոցից ճուռակը վիրավորվել է, ինչի հետևանքով էլ դարձել է «հեշտ հասանելի»: Տվյալ դեպքը պարունակում է ինչպես որսագողության հոդվածով հանցագործության տարրեր, այնպես էլ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի:


Լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սուր Բակլաչյան անունով օգտատերը: Վերջինս հաշվառված է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Հրապարակման ամսաթիվը հստակ ֆիքսված չէ, սակայն դատելով երիտասարդի արտաքին ցուցիչներից, այն արվել է վերջին մեկ ամսվա ընթացքում:
EcoNews.am-ի այս հրապարակմանն արդեն արձագանքել են ոստիկանությունից:
Ոստիկանության հասարակայունության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշել է, որ հրապարակման հիման վրա ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներն անմիջապես ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերելով լուսանկարում պատկերված երիտասարդին։
Հրազդանի Ջրառատ թաղամասում ապրող 25-ամյա երիտասարդի հետ ոստիկանները բացատրական աշխատանք են իրականացրել, ինչի արդյունքում նա ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին՝ դեպքի վերաբերյալ բացատրություն տալու։
Նախապատրաստվում են նյութեր։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01