Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին նշեց, որ բուհերի ռեկտորներին նշանակում են այն խորհուրդները, որոնք իշխանությունն էր ձևավորում և այդ ռեկտորները որոշակի պարտավորություն էին ունենում նրանց հանդեպ, ինչի արդյունքում արդյունավետ կառավարման խնդիրներ էին առաջանում:
Անդրադառնալով անվճար կրթության հնարավորությանը, նախարարն ասաց, որ անվճար և մատչելի կրթությունը ընդհանուր խնդիր է և հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին տնտեսական բավարար աճ ապահովելով՝ կանդրադառնան դրան:
«Հիմա չեմ ուզում ասել, որ այն օրակարգային հարց է՝ հաշվի առնելով ներկայիս տնտեսական իրավիճակը, սակայն շատ ցանկալի է, որ բարձրագույն կրթությունը Հայաստանում ամբողջությամբ անվճար լինի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, ապա կրթության և գիտության նախարարն ասաց, որ նախկինում արատավոր երևույթ կար:
«Բուհերի հսկայական միջոցների հաշվին Երիտասարդական հիմնադրամն ապահովել է Հանրապետական կուսակցության փիառը, երիտասարդների ներգրավումը քաղաքական պրոցեսների մեջ, տարբեր խնջույքների, «տմբլտաշիների» և նմատատիպ միջոցառումների միջոցով»,-ասաց նա:
Նա նշեց, որ թեև հիմնադրամն ինչ-որ չափով սոցիալական խնդիրներ է լուծել, սակայն դա արել են որոշակի պայմանով, որ ընտրություններին աջակցեն ՀՀԿ-ին:
Պատասխանելով Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ քաղաքականացված լինելու մասին հարցին Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Արամ Սիմոնյանը եղել է քաղաքականացված, նրա թիմը որոշումներ կայացնելիս այդ ֆիլտրը ունեցել է պարտադիր: Մենք ասել ենք, որ այնպես ենք անելու, որ բուհերը զգալի ինքնավարություն ունենան, և այդ սկզբունքից չենք շեղվելու»,-ասաց նա:
Նախարարը խոսեց նաև այլ խնդրի մասին և նշեց, որ շատ վատ է, որ բուհերի բյուջեների կեսից ավելին ձևավորվում է ուսանողների վարձերից, ինչն ազդում է դասապրոցեսների վրա, ընդհանուր որակի վրա, քանի որ շատ հաճախ չսովորող, տվյալ մասնագիտությանը չհամապատասխանող ուսանողները դուրս չեն մնում բուհերից, որովհետև վճարում են: «Պետք է ասեմ, որ ԵՊՀ-ի դեպքում վերջին ամիսներին, տարվա ընթացքում իրավիճակը փոխվել է, և տասնյակ, հարյուրներով ուսանողներ դուրս են մնում համալսարանից` չսովորելու համար և միջնաժամկետ կտրվածքով սա կարող է դրական լինել»,-ասաց նա:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01