Այսօր՝ հուլիսի 7-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ծննդկան Մերի Մարգարյանի գործով նախնական դատական նիստը:
Գործով մեղադրյալներն են Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն ու բժշկուհի Անի Բադալյանը:
Հիշեցնենք, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնից, 2015 թվականի հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի գործով նախաքննությունը ձգձվեց գրեթե մեկ տարի:
Դատավոր Դավիթ Բադալյանը 4 անգամ գործը հետ էր ուղարկել դատախազություն՝ թերություններն ու վրիպակները շտկելու համար: Դեպքի առիթով հարուցված է քրեական գործ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Բժշկական օգնության և սպասարկում իրականցնողների կողմից մասանգիտական պարտականությունները չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»:
Շուշանիկ Բախշյանը դատարն էր ներակայցել իր երկու փաստաբանների հետ, Իսկ Անի Բադալյանի հետ դատարան էր եկել գործին անտեղյակ փաստաբան Գեղամ Հակոբյանը, գործին ծանոթ փաստաբան Կարեն Սարդարյանը տեղեկացել էր դատական նիստի տեղի ու ժամի մասին, բայց առանց զգուշացնելու չէր ներկայացել դատարան:
Անի Բադալյանի փաստաբան Հակոբյանը դատարանում միջնորդությամբ հանդես եկավ, որ դատական նիստը հետաձգվի մեկ ամսով, պատճառաբանելով , որ ինքը գործին ծանոթ չէ: Գործին ծանոթանալու համար մեկ ամիսը դատարանը շատ համարեց և դատական նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 22-ը:
Դատական նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 22-ը: Հետագա դատական նիստերը տեղի կունենան երեքշաբի օրերին:
Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի` դեպքի կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մերի Մարգարյանը չորս օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել և չի կատարել իր պարտականությունները։ Ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մարգարյանը հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:
Նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանը 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհեև` նորածնի մահը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47