Ամերիկյան դպրոցներում, բուհերում եւ այլ ուսումնական հաստատություններում 2009 թվականից ի վեր գրանցված հրաձգությունների դեպքերը 57 անգամով ավելի շատ են, քան «Մեծ յոթնյակի» (G7) անդամ պետությունների ուսումնական հաստատություններում ընդհանուր վերցված, փոխանցում է CNN-ը։
Համաձայն այդ տվյալնների՝ 2009 թվականի հունվարի 1-ից 2018 թվականի մայիսի 21-ը ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ում գրանցվել է այդպիսի 288 դեպք, Կանադայում՝ 2, նույնքան Ֆրանսիայում եւ Գերմանիայում՝ մեկ դեպք։ Մեծ Բրիտանիայում, Իտալիայում եւ Ճապոնիայում այդպիսի միջադեպեր չեն գրանցվել։ CNN-ը պարզաբանում է, որ խոսքը այն դեպքերի մասին է, երբ ուսումնական հաստատության տարածքում կրակը բացած անձից բացի հրազենային վնասվածք է ստացել առնվազն մեկ մարդ, այդ թվում՝ պատահականությամբ։
Նյութում նշվում են նաեւ այլ պետություններում նշված ժամանակահատվածում գրանցված դեպքերի մասին տվյալները։ Այսպես, ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում է Մեքսիկան, որտեղ գրանցվել է 8 այդպիսի դեպք։ Ապա հաջորդում է Հարավաֆրիկյան հանրապետությունը (6), Հնդկաստանը (5), Պակիստանը (4), Նիգերիան (4), Աֆղանստանը (3), Ֆրանսիան (2), Կանադան (2), Բրազիլիան (1): CNN-ի հաղորդմամբ՝ նշված ժամանակահատվածում ՌԴ-ում եւս գրանցվել է այդպիսի մեկ դեպք։
Համաձայն նյութի՝ այս տարի ամերիկյան ուսումնական հաստատություններում միջինում շաբաթը մեկ անգամ հրաձգություն է եղել։
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02