Պետք է քաղաքականապես տգետ լինել տեսակետ հրապարակելու համար, թե իբր Ռուսաստանի իշխանությունները հայաստանյան քաղաքական իրադարձություններից հետո Սամվել Կարապետյանին վերապահված դերակատարումը փոխանցում է մեկ այլ հայազգի գործարար Կամո Ավագումյանին․․․
Իրականում Սամվել Կարապետյանը Ռուսաստանի իշխանությունների կողմից որևէ առաքելություն չի իրականացրել Հայաստանում․ դրանք անգրագետ և անտեղյակ մարդկանց մտքի բարբաջանքներ են։
Սամվել Կարապետյանի՝ Հայաստանի նկատմամբ ունեցած պատասխանատվությունը, բխում է նրա հայրենասիրական ընկալումներից, և պարոն Կարապետյանը Հայաստանի կողքին է եղել անկախ այն բանից՝ ով է եղել Հայաստանի նախագահը, վարչապետը․․․
Սամվել Կարապետյանը Հայաստանից դուրս աշխատած իր գումարներով միշտ էլ աջակցել է Հայաստանին ու Արցախին՝ բարեգործական ծրագրերից մինչև տնտեսական ներդրումներ, միլիոնավոր դոլարների ներդրմամբ Ստեփանակերտում գերժամանակակից հիվանդանոցի կառուցումից մինչև միլոնավոր դոլարների նվիրատվություն Համահայկական հիմնադրամին, Երևանի կրկեսի շենքի վերակառուցումից մինչև նոր մանկապարտեզների կառուցումներ Հայաստանի մարզերում, միլիոնավոր դոլարների ներդրում Հայաստանի տնտեսության ամենատարբեր ոլորտներոմ և էլի երևացող ու չերևացող միլիոնավոր դոլարների օգնություն Հայաստանին և Արցախին։
Սամվել Կարապետյանը հենարան է նաև Ռուսաստանում աշխատող շատ հայերի համար, և առհասարակ, յուրաքանչյուրս պարտավոր ենք գիտակցել, որ ինչպիսի ուժեր էլ լինեն Հայաստանի իշխանության ղեկին՝ պարտավոր են հարգել և բարձր մակարդակի հարաբերություններ պահպանել Սամվել Կարապետյանի պես հայորդիների հետ, քանզի Հայաստանն ու Արցախը ուժեղ են նաև Սամվել Կարապետյանի պես հայրենասեր մարդկանց շնորհիվ։
Ինչ վերաբերվում է Կամո Ավագումյանին, ապա վերջինս Սամվել Կարապետյանի կողմից ստեղծված Ներդրողների ակումբի անդամ է, և Սամվել Կարապետյանի հորդորով սկսեց ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ և նույնպես արժանի է հարգանքի։
Եվ ամենակարևորը պետք է հասկանանք, որ դրսում կայացած մեր հայրենակիցներին որևէ մեկը չի ստիպում օգնել Հայաստանին ու Արցախին, այլ՝ դա այդ մարդկանց սեփական հայրենիքի նկատմամբ ունեցած պատասխանատվության զգացումն է։
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02