Խորհրդարանում քննարկվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին հարցը: Նախագծի հիմնական զեկուցողն է բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ նախագծերը մշակվել են ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայով, բնապահպանական այլ կոնվենցիաներով և միջազգային պայմանագրերով ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու նպատակով, որոնք պարունակում են նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների առանձին բաղադրիչների, այդ թվում` հողային ծածկույթի մասին տեղեկատվության հավաքման, ներկայացման, փոխանակման ու իրազեկման, վիճակի գնահատման ու հաշվետվությունների կամ զեկույցների պատրաստման պահանջներ:
«Ներկայացված նախագծերում առաջադրվում է «հողային ծածկույթ» հասկացությունը և տրվում է դրա դասակարգումը:
Նախագծում հողային ծածկույթի հաշվարկը ըստ դասերի առաջարկվում է իրականացնել՝ ելնելով փաստացի հողօգտագործման իրավիճակից, հողօգտագործման բնույթից՝ հաշվի առնելով քաղաքաշինական նորմերը: Կանոնակարգվում են հողային ծածկույթի մասին տեղեկատվության հավաքման, ստացված տվյալների հիման վրա տեղեկատվական բազայի ստեղծման և վարման, դրանում ընդգրկված տեղեկատվության մատչելիության ապահովման կապակցությամբ առաջացող հասարակական հարաբերությունները»,- ասա նա:
Հակոբյանը նշեց, թե նախագծի նպատակներից է նաև ՀՀ կառավարությանն իրավասություն վերապահել սահմանելու ճանապարհաշինության համար անհրաժեշտ հողագրունտի հանույթի կարգը: Նա նկատեց, որ ներկայում ՀՀ-ում իրականացվում են մի շարք վարկային ծրագրեր, որի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինության համար անհրաժեշտ է հողագրում։
«Ստեղծված իրավիճակը և առկա իրավական բացը խոչընդոտ է հանդիսանում ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերն իրականացնող կապալառու կազմակերպությունների համար ճանապարհաշինության համար անհրաժեշտ հողագրունտը օրենսդրության պահանջներին համապատասխան հանելու և շինարարական աշխատանքները ժամանակին կատարելու և ավարտելու համար: Խնդիրը լուծելու նպատակով նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանը վերապահել ճանապարհաշինության համար անհրաժեշտ հողագրունտի հանույթի կարգը սահմանելու իրավասություն»,- շարունակեց նա:
Փոխնախարարի գնահատմամբ՝օրենքի ընդունմամբ կունենանք ցամաքային ծածկույթի վերաբերյալ տվյալներ ըստ տարիների: Ըստ նրա՝ նախագծերի կիրառման դեպքում կստեղծվի համարժեք իրավական հիմք, ինչը կապահովի ՀՀ տարածքում տվյալների միասնական ու համակարգված տեղեկատվական բազայի ձևավորմանը, շրջակա միջավայրի և բնական ռեսուրների վիճակի բազմակողմանի գնահատմանը:
Հակոբյանը կարծում է, որ փոփոխությունները հնարավորություն կընձեռի հետևողականորեն լուծել հողերի պահպանության խնդիրները, նպաստել խախտված հողերի վերականգնման ապահովման նախադրյալների ստեղծմանը, հողերի վիճակի վատթարացման կանխարգելման և բացասական ազդեցությունների ու դրանց հետևանքների վերացման նպատակով անհրաժեշտ բնապահպանական առաջարկությունների, միջոցառումների, ծրագրերի մշակմանը և իրականացմանը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01