Ինդոնեզիայի Ճավա կղզում գտնվող Մերալի հրաբուխը մայիսի 22-ի առավոտյան մոխիր Է արտանետել 3,5 հազար մետր բարձրություն, կատարվում Է բնակչության տարհանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոխոյին:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Ջոկյակարտա քաղաքից 30 կիլոմետր եւ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից ավելի քան 520 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մերալի հրաբուխը մայիսի 11-ին մոխիր Է արտանետել 5,5 կիլոմետր բարձրություն: Ինչպես հայտնել Է Նուգրոխոն, հրաբխի ակտիվության կապակցությամբ հրաբխագիտության տեղի գործակալությունը վտանգի մակարդակը բարձրացրել Է մինչեւ երկրորդ:
«Ցանկացած վերելք, բացի նրանցից, որոնք իրականացվում են հետազոտական նպատակներով, արգելված Է խառնարանից 3 կիլոմետր շառավղով»,-ասել Է նա: Ընդամենը, սկսած մայիսի 21-ից, գրանցվել Է հրաբխի չորս ժայթքում, դրանցից վերջինը տեղի Է ունեցել տեղական ժամանակով մայիսի 22-ին ժամը 01:47-ին: Ժայթքման հետեւանքով առաջացել Է մոխրի անձրեւ, որը տեղացել Է Սլեման եւ Կլատեն օկրուգներում: «Անցած գիշերվանից անցկացվել Է մարդկանց տարհանում: Տարհանվածների թիվը շարունակում Է աճել»,-հայտնել Է Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության ներկայացուցիչը:
Ներկայում խոսքը վերաբերում Է 660 տարհանվածների: Մերալին ամենաակտիվ գործող հրաբուխն Է Ինդոնեզիայում: Դրա խոշոր ժայթքումներ են դիտվում յուրաքանչյուր յոթ տարին մեկ, թույլ ժայթքումներ՝ տարեկան մոտավորապես երկու անգամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02