Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում այսօր ևս շարունակվում է դասադուլը և գործադուլը՝ նախկին տնօրեն Սերգեյ Խառատյանի վերադարձի պահանջով:
Այս մասին Tert.am-ին հայտնեց քոլեջի դասախոս Գրիգոր Ոսկերչյանը, ով հրաժարական է տվել նախկին տնօրենի վերադարձի պահանջով:
«Մեր տնօրենը 2 օր առաջ անհասկանալի պատճառներով հրաժարականի դիմում է ներկայացրել քոլեջի ղեկավարությանը, ինչի կապակցությամբ էլ ուսանողությունն ու բուհի աշխատողների մի մասը բոյկոտել են, ուսանողությունը ու մոտ 2 տասնյակ դասախոսներ 2 օր է՝ չեն մտնում քոլեջ: Այդ թվում ես աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել, որովհետև այս 11 ամսվա ընթացքում ինչ ինքը մեր տնօրենն է, մեր քոլեջը դարձել է Հայաստանի Հանրապետության թիվ 1 քոլեջը: Չնայած, երբ մտել ենք այստեղ, շատ խնդիրներ են եղել ՝սկսած կոռուպցիայից, վերջացրած շինարարական խնդիրներով:
tert.am
Ահավոր վիճակ է եղել, քոլեջը 15 միլիոնի պարտք է ունեցել… Բայց հիմա թիվ 1 բուհն է: Ընդունելություն դեռ չի սկսվել, 300 տեղ ունենք, արդեն 600 մարդ դիմել է»,-մանրամասնեց Գրիգոր Ոսկերչյանը:
Նրա տեղեկացմամբ՝ այսօր քոլեջի փոխտնօրենի նշանակում է արվել: «Անհասկանալի է, թե ով, չենք ճանաչում, խոսակցություններ կան, թե ինչի համար է հեռացվել ինչ-որ համալսարանից»,-ասաց Գրիգոր Ոսկերչյանը ու ավելացրեց, որ բոյկոտում են ոչ թե փոխտնօրենի դեմ, այլ չեն հասկանում, «թե ինչ խաղեր են քոլեջում»։
Հարցին, թե եթե նախկին տնօրենը դիմում է գրել սեփական կամքով, ապա ո՞րն է իրենց պահանջը, վերջինս ասաց, որ այս ընթացքում խոսել է նրա հետ, ու վերջինս, տեսնելով, թե ինչ իրավիճակ է, ասել է, որ կվերադառնա:
Հարցին, թե արդյո՞ք նախկին տնօրենի հրաժարականի պահանջը պայմանավորված է քաղաքական իրավիճակի փոփոխությամբ, այսինքն՝ Սերգեյ Խառատյանը հանրապետական է ու հրաժարականի դիմում գրելու ինչ-որ պատճառներ ունի, քոլեջի դասախոսը պատասխանեց. «Ինքը հանրապետական է, ես ռադիկալ անկուսակցական եմ, քոլեջի երեխաները դասադուլների ժամանակ եղել են հրապարակում: Ես անձամբ իմ մեքենայով ճանապարհ եմ փակել, բայց մեր տնօրենը ոչ մեկին կամքին չի բռնացել»։
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
12:49
12:36
12:21
12:04
11:51
11:15
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
10:55 27.06.25
10:44 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03