Ազգային ժողովի պատգամավորները համաձայնության չեն գալիս հրատապ ռեժիմով քննարկման դրված պայմանական վաղաժամկետ արձակման հնարավորության հարցի քվեարկությունն այսօր, թե վաղը կազմակերպելու հարցում:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ, քանի որ հատուկ ընթացակարգով կա քննարկման նախագիծ, առաջարկվում է հայտարարել նաև, որ երկրորդ ընթերցումը և քվեարկությունը տեղի կունենա այսօր:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսպես արձագանքեց. «Ինձ շարունակում է թվալ, որ մեր աշխատանքի վայրը ԱԺ-ն է: Եթե ոմանց համար ԱԺ գալը ծանր բեռ է, դա մեր պարտականությունն է, չեմ կարծում, որ հրատապ պետք է կազմակերպել երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը»:
ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն էլ նկատեց. «Վաղը քվեարկենք, էսօր քվեարկենք խնդիր չէ: Խնդիրն այն է, որ ազդեցության տարածման համար որքան հնարավոր է շուտ քննարկենք»:
Կոստանյանն ասաց, որ պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքից դատապարտյալները օգտվել չեն կարողանում և չեն կարողանա, քանի դեռ օրենքը չի ընդունվել:
Արա Բաբլոյանն էլ իր հերթին հակադարձեց, որ իզուր կրքեր պետք չէ բորբոքել: Ըստ նրա՝ առաջարկին ճիշտ մոտեցում է պետք ցուցաբերել: «Առաջարկը հետևյալն է, եթե քվեարկությունից հետո առաջիկա երեք ժամում չլինեն նոր առաջարկներ, ապա նախագիծը պատրաստ կլինի երկրորդ ընթերցման, այն ոչինչ չի փոխելու, մնում է միայն քննարկումը: Այսօր աշխատանքի ռեժիմում ենք լինում, որպեսզի վաղը չհավաքվենք միայն քվեարկության համար, վաղը քվեարկենք, մի նեղվեք, սա տրամաբանական առաջարկ է»,- ասաց խորհրդարանի խոսնակը:
Միքայել Մելքումյանն էլ նկատեց, թե որևէ մեկը իրավունք չունի մեկին ասել՝ ընկալել եք, չեք ընկալել, մթնոլորտի հարց է: «Պետք է հարգել մեկը մյուսի կարծիքը, ունենալ փոխհամաձայնության մթնոլորտ, ո՞վ իրավունք ունի ասեի՝ ընկալել ես, չես ընկալել, էն էլ ստաժավոր պատգամավորի»,- ասաց նա:
ԱԺ նախագահն ասաց, որ եթե համաձայնության չեն գալիս պատգամավորները, ապա ինքը կորոշի՝ այսօր դնել քվեարկությունը, թե վաղը:
Սասուն Միքայելյանն էլ անդրադարձավ Գևորգ Կոստանյանի դիտարկումներին՝ ասելով. «Պարո՛ն Կոստանյան, Դուք որ դատախազ եք եղել, էդ ժամանակ էլ այդ հարցը դրված է եղել, հիմա ցավում եք... Նենց եք ներկայացնում, ոնց որ էս տարիների ընթացքում Ձեր ձեռքում չի եղել,հիմա նոր ջիգյար եք կերել, այդ հարցերով եք զբաղվում»:
Կոստանյանը հակադարձեց՝ «Որպեսզի գնահատեք, պետք է շատ տեղեկացված լինեք, իսկ դուք տեղեկացված չեք կարող լինել: Իմ աշխատանքի գնահատականը չեք կարող տալ»:
Սասուն Միքայելյանը խոսափողից դուրս փորձեց պատասխանել, բայց Կոստանյանն ասաց. «Դու չպիտի ինձ ընդհատես»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ որոշ գործիչներ դեմագոգիայով են զբաղվում, տպավորություն են ուզում ստեղծել, որ իրենք կողմ են վաղաժամկետ ազատ արձակմանը, մենք դեմ ենք:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01