Երեւանում հուլիսի 9-ին երկրորդ անգամ կանցկացվի Yerevan Color Run՝ գունավոր վազքի միջոցառումը. այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեցին միջոցառման կազմակերպիչները՝ ներկայացնելով վազքի նպատակն ու միջացառման այլ մանրամասները։
«Սա ամռան կարեւորագույն միջոցառումներից է։ Շատ ուրախ եմ, որ այն այժմ անցկացվում է նաեւ մեր մայրաքաղաքում, քանի որ մենք շատ ենք կարեւորում մեր երիտասարդների առողջ ապրելակերպի խթանումը Հայաստանում»,-նշեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ եւ քաղաքապետարանին կից երիտասարդության հարցերի նախագահի տեղակալ Սամվել Մերթարջյանը։

Միջոցառման կազմակերպիչներից Գայանե Մանուկյանը վստահեցնում է՝ հաղթողներն արժանանալու են հատուկ մրցանակների, որոնք էլ ավելի կոգեւորեն մասնակիցներին։
«Նմանատիպ միջոցառումներ դեռ շատ կկազմակերպենք, մինչեւ որ ամբողջ քաղաքը վարակվի առողջ ապրելակերպի գաղափարով»,-նշում է նա։
Run Armenia նախագծի հիմնադիր նախագահ Ղազար Հակոբյանի կարծիքով՝ այս միջոցառումը մեծ ձեռքբերում է մեր քաղաքի համար.
«Երբ 2015 թ-ին միջոցառումն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում, ես չէի պատկերացնում, որ այն այսքան մեծ արձագանք կստանա։ Մեզ ֆոտոշարքին արդեն միացել են շատ հայտնի մարդիկ՝ Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Արման Մարգարյանը եւ շատ ուրիշ սիրված հաղորդավարներ եւ երգիչներ։ Միջոցառումը Հայաստան է բերում տարբեր երկրների ներկայացուցիչների»։

Հարցին, թե ինչով է պայմանավորված վազորդներին գունաներկերով «օծելը», Ղազարը պատասխանեց.
«Ինչո՞ւ ենք, օրինակ, Վարդավառին միմյանց վրա ջուր նետում։ Սա արվում է մարդկանց զվարճացնելու եւ բարձր տրամադրություն պարգեւելու նպատակով»։
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ քաղաքի ամենագունավոր վազքին, դա կարող են անել հուլիսի 9-ին՝ նախապես գրանցվելով։
News.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47