ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախօրեին հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ գործունեությունը և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՊԳԿ-ի փորձագետներ, նախարարության այլ պատասխանատուներ:
նախարար Արթուր Խաչատրյանը կարևորել է ՊԳԿ-ի աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և խորանալ:
«Գյուղատնտեսությունը երկարաժամկետ խնդիրներ է լուծում, և մենք գիտակցում ենք, որ որոշակի շեշտադրումների փոփոխություն պետք է լինի: Մասնավորապես, եթե հաշվի առնենք, որ որոշ ոլորտերում արտադրանքի էական մասը՝ մինչև 90-95%-ը, ստացվում է փոքր տնային տնտեսություններից, տրամաբանական է, որ նրանց նույնպես անհրաժեշտ է քաղաքականության մեջ ներգրավել: Բացի այդ, փոքր տնտեսություններին պետք է ընդգրկել նաև կոոպերացիայի մեջ: Արդյունավետ կոոպերացիան մեզ համար շատ կարևոր է ինչպես շահերի պաշտպանության, այնպես էլ գյուղատնտեսական արժեշղթան ամբողջականացնելու տեսանկյունից։», - նշել է նախարարը:
Հայաստանում ՄԱԿ-ի ՊԳԿ-ի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանն իր խոսքի սկզբում շնորհավորել է Արթուր Խաչատրյանին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։
Գայանե Նասոյանն այնուհետև ներկայացրել է 2016-2020 թվականների ՊԳԿ-ի առաջնահերթությունների ծրագրային շրջանակը, հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանմանը, ձկնաբուծության ոլորտում ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործմանը, խաղողի ֆիլոքսերադիմացկուն և հավաստագրված տնկանյութի հավաստագրմանը, կաթնամթերքի մատակարարման և վերամշակման գործընթացների բարելավմանն ուղղված ծրագրերին: Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի ղեկավար Վահան Ամիրխանյանն իր հերթին ներկայացրել է այդ ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու հետազոտությունները։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ծրագրերի արդյունավետության բարձրացման և հետագա համագործակցության ուղղությունների շուրջ: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01