Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ նախադրյալներ կստեղծվեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ անդրադառնալով ռուսական «Իզվեստիա» պարբերականի հրապարակմանը, թե ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց Ռուսաստանը պլանավորում է լավացնել հայ-թուրքական սահմանները, մասնավորապես՝ ապաշրջափակել Հայաստանի սահմանները:
«Հայ-թուրքական հարաբերություններ գոյություն չունեն, ուստի դրանք վերականգնվել չեն կարող: Դրանք կարող են կարգավորման փուլի վերակենդանացման մեկնարկ ունենալ: Այնուամենայնիվ, եթե ՌԴ-Թուրքիա հարաբերությունները վերականգնվեն, դա կնպաստի, նախադրյալներ կստեղծի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման»,- նշեց թուրքագետը:
Ըստ նրա՝ ռուս-թուրքական վատ հարաբերությունները չեն նպաստում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:
Հակոբ Չաքրյանն ասաց, որ եթե Մոսկվան կարգավորեց իր հարաբերությունները Անկարայի հետ, կաճի Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը, դերը, կշիռն ու ԱՄՆ-ՌԴ մրցապայքարում Ռուսաստանը կհաղթի: Իսկ Թուրքիան, նրա խոսքով, այլ ելք չունի, քան կարգավորել իր հարաբերությունները ՌԴ հետ, քանի որ Արևմուտքի հետ փոխհարաբերություններն այլևս նախկինի պես չեն:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47