Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 167 հազար 049 դրամ, ամենաբարձրը՝ Սյունիքի մարզում է 206 հազար 570 դրամ, ամենացածրը՝ Արագածոտնում և Շիրակում՝ 104 հազար դրամից մի փոքր ավելի: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Պարենային ապահովություն և աղքատություն, 2018թ. հունվար-մարտ» զեկույցի տվյալները: Մայրաքաղաքում 2018-ի հունվար-մարտին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 189 հազար 109 դրամ: Հանրապետության մյուս մարզերում միջին աշխատավարձն ավելի մոտ է ցածր շեմին՝ 104-122 հազար դրամի սահմանում է:
2017թվականի կտրվածքով՝ միջին ամսական անվանական աշխատավարձն ավելի բարձր է եղել՝ 195 հազար 074 դրամ, Երևանում գերազանցել է 210, Սյունիքում՝ 250 հազար դրամի շեմը: Առավել ցածր ցուցանիշները կրկին գրանցել են Արագածոտնի և Շիրակի մարզերը՝ մի դեպքում՝ 123 հազար 508 դրամ է, մյուս դեպքում՝ 135 հազար 403 դրամ:
Վերջին հինգ տարիներին միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետությունում բարձրացել է շուրջ 50 հազար դրամով: Մարզերի կտրվածքով՝ միջին աշխատավարձի աճը 2017-ին 2013-ի համեմատ միջինից բարձր է Սյունիքի և Տավուշի մարզերում, Երևանում մոտ է հանրապետական միջինին, մյուս մարզերում՝ աճի չափն ավելի ցածր է հանրապետական միջինից:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02