Գլխավոր դատախազին լսելու ժամանակ ինձ մոտ տպավորություն էր, որ մենք հայերենից հայերեն թարգմանության կարիք ունենք: Այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
Ըստ նրա՝ պատճառն այն չէ, որ նա հայերեն լավ չի խոսում, այլ նրա համար, որ արտահայտվող մտքերը չեն արտահայտում Հայաստանում տիրող վիճակը:
«Մի կատակ կա. ամերիկացուն, եվրոպացուն, արաբին, աֆրիկացուն հարցնում են, թե ինչ կարծիք ունեն աշխարհի մնացյալ մասերում սննդի պակասի մասին: Ամերիկացին ասում է՝ ի՞նչ է նշանակում աշխարհի մնացյալ հատված: Եվրոպացին ասում է՝ ինչ է նշանակում սննդի պակասություն, արաբը հարցնում է՝ ի՞նչ է նշանակում ունենալ կարծիք, աֆրիկացին հարցնում է՝ ի՞նչ է նշանակում սնունդ:
Պարոն Դավթյան, երբ ասում էիք՝ Հայաստանում կա կոռուպցիա, քաղբանտարկյալ, ասում եք՝ ինչ է դա, սահմանված չէ:
Եկեք չսահմանենք ոչ մի բան, եկեք չսահմանենք անարդարությունն ինչ է, աղքատությունն ինչ է, դրանից աղքատների թիվը չի պակասի, անարդարությունը չի վերանա»- պատգամավորը:
Նա նշեց, որ հանրության ու նախկին իշխանությունների միջև անջրպետ էր առաջացել հենց այս պատճառով: Հայկ Կոնջորյանը հորդորեց դատողություններ անել՝ նշելով, որ պետությունը նրա համար է, որ բռնի գողին, արդարադատություն հաստատի և այլն:
tert.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01