Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակներում անցկացվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները բավարար չեն հիմնահարցի կարգավորման համար, բայց ժամանակի ընթացքում դրանք անպայման օգուտ կտան: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:
«Մի խնդիր, որը բանակցություններով չի լուծվում, պատերազմով պետք է լուծվի: Մենք պետք է պատրաստ լինենք, որ պատերազմ էլ կարող է լինել»,- նշեց պատգամավորը:
Դիտարկմանը, թե Ադրբեջանից պարբերաբար հնչում է, որ ԼՂ հարակից 5 շրջանները կվերադարձվեն, Աշոտ Աղաբաբյանն այսպես արձագանքեց. «Մենք չենք գրավել, մենք ընդամենը հետ ենք վերցրել: Մի դար անցնելուց հետո հայ ժողովուրդը կարողացավ տարածքներ հետ բերել: Չեմ կարծում, որ մեր իշխանությունները բանակցությունների արդյունքում հողեր կտան: Հայ զինվորը չի տա: Հնարավոր էլ չէ»:
Պատգամավորը նշեց, որ Հայաստանը որևէ մեկի վրա չպիտի հույս դնի. հույսը, նրա խոսքով, պիտի լինի հայ զինվորը: Միջազգային հանրության ճնշումներն էլ, Աղաբաբյանի համոզմամբ, կարող են որոշիչ չլինել: «Այդ միջազգային հանրությունը 80 տարի անց նոր սկսեց Հայոց ցեղասպանությունը ընդունել, հասկանալ, որ դա ոճրագործություն է: Մեզ միջազգային հանրության կարծիքը քիչ պիտի հետաքրքրի, մենք մեր գործը պիտի անենք, երկիրը շենացնենք»,- նշեց Աղաբաբյանը:
Հակամարտող կողմերի հաջորդ հանդիպման հետ, ըստ Աշոտ Աղաբաբյանի, մեծ հույսեր կապել պետք չէ, որովհետև «բոլորս էլ գիտենք, որ Ղարաբաղի հարցը կռվախնձոր են դարձրել, որ կարողանան իրենց շահերը, պահանջները առաջ քաշել, բռունցքի մեջ պահել»:
«Ո՞ր մեկն ա արյան գնով նվաճում ու հետ տալիս, տենց չի լինում: Դրա համար, գիտեմ, որ մեր Նախագահը կմնա կոշտ, տենց բաների չի դիմի՝ հանգիստ եղեք: Իսկ էդ 800 հեկտարի կորուստները, մի մտածեք, կգնանք մեր եղածը հետ կբերենք, 8000-ը հետ կբերենք... Մի քիչ սպասել է պետք: Էդ տրանսպորտ չի, որ սպասենք, գա, գնանք, ժամանակը կլուծի հարցը»,- նշեց Աշոտ Աղաբաբյանը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47