Տարոն Մարգարյանը ինձ ավագանու մանդատից զրկելու քայլին գնացել է ոչ թե իրավական հիմքերից ելնելով, այլ որպեսզի ձերբազատվի ինձանից Երևանի քաղաքապետարանում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանը խուճապի մեջ է: Դա չի փրկելու, չի օգնելու: Ես ավելի համառ ձևով զբաղվելու եմ Երևանի խնդիրներով, և դուք դա շատ շուտով կտեսնեք: Արել եմ դա միշտ, նույնիսկ երբ քաղաքական գործունեությամբ չէի զբաղվում»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից:
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ այս քայլը իրավական առումով շատ վիճելի է, և մեծ հաշվով՝ ոչ իրավական. «Փաստացի, ինձ հնարավորություն չի տրվել, որ ես կարողանամ ընտրություն կատարել:
Տարոն Մարգարյանը դա արել է օրենքի բոլոր հնարավոր և անհնար ծուղակները և հնարավորություններն օգտագործելով»:
Ա. Սիմոնյանը նաև հայտնեց, որ պատրաստվում է մասնակցել մայիսի 30-ին կայանալիք ավագանու նիստին:
«Խնդրել եմ «Ելք» խմբակցությանը ինձ հնարավորություն տալ մասնակցելու մայիսի 30-ին կայանալիք ավագանու նիստին: Ցավոք, այս պահին որպես ավագանի չեմ կարող մասնակցել այդ նիստին, բայց ես կմասնակցեմ այդ նիստին»,- նշեց նա:
Հիշեցնենք նաև, որ մոտ մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին հայտարարել էր պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին և դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին։
Մանրամասները՝ տեսանյութում:
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02