ՈՒԵՖԱ-ն իր լիարժեք աջակցությունն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։
ՈՒԵՖԱ արդար խաղի պաշտոնյա Նիկոլաս Ռաուդենսկին նամակով դիմել է ՀՖՖ Գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին։
«Հայկական «Շիրակ ՖԱ» ակումբի նկատմամբ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) վերջերս ձեռնարկված միջոցների վերաբերյալհայտնում ենք, որ ՈՒԵՖԱ-ն պատշաճ տեղեկացվել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշման մասին:
Մասնավորապես հարկ է նշել, որ այս իրավական որոշումները լիարժեք համահունչ են 2014թ մարտի 27-ին Աստանա քաղաքում ՈՒԵՖԱ-ի XXXVIII հերթական համաժողովում ընդունված «Եվրոպական ֆուտբոլը միասնական է արդար խաղի համար» վերնագրված բանաձևին, համաձայն որի ՈՒԵՖԱ անդամ ասոցիացիաները միասնական են պայմանավորված խաղերի դեմ պայքարում և ձեռնարկում են կոնկրետ գործողություններ և կիրառում արդյունավետ քաղաքականություն՝դրանք արմատախիլ անելու նպատակով:
ՀՖՖ-ն, իր հերթին, հավատարիմ մնալով իր սեփական կանոնակարգերին և գործընթացներին, ենթարկվելով ազգային օրենսդրության պահանջներին, կիրառում է կարգապահական գործառույթներ՝ հակազդելու համար (կամ փորձում է հակազդել) ֆուտբոլային խաղի (կամ առաջնության) ոչ սպորտային, անբարեխիղճ կամ կոռուպցիոն դրսևորումներին:
Հաջորդիվ, ՀՖՖ գործողություններն ուղղակիորեն ներդաշնակ են ՈՒԵՖԱ-ի կանոնադրությանը, որը սահմանում է, որ ՈՒԵՖԱ գլխավոր նպատակն է երաշխավորել սպորտային մրցաշարերի կանոնավոր և ճիշտ գործելը, ինչպես նաև պաշտպանել ֆուտբոլը ցանկացած տիպի ոտնձգությունից:
Այս համատեքստում մենք առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՖՖ-ին` Հայաստանում պայմանավորված խաղերի իրականացման դեմ գործադրած ջանքերի և ձեռնարկած կոնկրետ միջոցառումների համար: ՈՒԵՖԱ-ն կշարունակի հետևել իրավիճակին և համապատասխանաբար կխնդրի ՀՖՖ-ին իրեն տեղեկացված պահել:
Որպես ամփոփում հարկ է նշել նաև, որ ՈՒԵՖԱ-ն հայտնում է իր լիարժեք աջակցությունը ՀՖՖ-ին ցանկացած հարցով, ուր այն կարող է անհրաժեշտ լինել ֆուտբոլում պայմանավորված խաղերի դեմ պայքարի նպատակը հետապնդելիս (ներառյալ, բայց չսահմանափակված՝ արդար խաղի համաժողովներ, սեմինարներ, կարողությունների զարգացման թրեյնինգներ, շահառուների հետ երկկողմ ներգրավվածության սեմինարներ և այլն):
Շնորհակալություն Հայաստանում ֆուտբոլի միասնականության պահպանման Ձեր նվիրվածության համար», - ասված է նամակում։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55